Մասիսում արցախցիները մեքենաներում չեն գիշերում, բոլոր ռեսուրսներով աջակցում ենք․ քաղաքապետ /Տեսանյութ/
Մեր խնդիրը մեկն էր՝ Մասիսում արցախցիներն իրենց օտարության մեջ չզգան ու մեքենաների մեջ չգիշերեն և փառք Տիրոջը, կարողացանք կազմակերպել։ Այսօր այս մասին այսօր Մասիսի տարբեր եկեղեցիներում բռնի տեղահանված արցախցիներից 140-ի Սուրբ մկրտությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Մենք բոլոր ռեսուրսներով աջակցում ենք տեղահանված արցախցիներին, խնդիրներ էլ բնականաբար լինում են, փորձում ենք օգնել, իրազեկել ու խնդիրները գտնել», – հավելեց Համբարձումյանը։
Նշենք, որ այօսր Մասիսի տարբեր եկեղեցիներում մկրտություն են ստացել բռնի տեղահանված 140 արցախցիներ: Նախաձեռնությունը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի և Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությունն է: Ի սկզբանե պլանավորված է եղել մկրտել երեխաներին, սակայն մեծ ցանկություն են հայտնել նաև որոշ ծողներ: