06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլահայ երգչուհու նոր երգը աշխարհի հայերի կարոտի մասին է

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը: «Վանայ լիճին…» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվեց տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով. «Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր նշանակում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Մասիս Բաղդասարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար: Տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը տեղեկացրեց , որ Բաղդասարյանը գիտությունների թեկնածու է:

Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ: «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց […]

Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ  Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։ «Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ […]

Առանց Ծառուկյանի չի լինում. նախարարը մեկնաբանեց /վիդեո/

ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդյունքներով:Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  ֆուտբոլի մասնագետների մասնակցությամբ տեղի են ունենալու քննարկումներ, որպեսզի հասկանալի լինի բուն խնդիրը: «Արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, բնականաբար: Խնդիրները բազմազան են, յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է  մտահոգել, մենք զբաղվում ենք դրանցով: Քննարկումներ ենք […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգում է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ilur.am կայքում հետևյալ տեքստն է հրապարակվել. «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:

Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիաանցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և  «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ: Նախարարի հետ հանդիպմանը […]

Իրենք շատ անհանգստած են և իսկանդերով, և այն ամենով, ինչ տեսանք զորահանդեսին. Վիգեն Սարգսյան

«Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: «Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ-ում, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային, բայց դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված