04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է Հայաստանը նոր զինատեսակներ արտադրի. Փաստ

Թերթր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը:  -Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե’ զինատեսակներ, թե հակառակորդի զինատեսակները չեզոքաց­նող միջոցներ, որոնք տարբերվում են և’ իրենց մատչելիությամբ, և’ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<Սև նետ>>, <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ՝ […]

Ինչ է սպասվում «Կյանք ու կռիվ 2»-ում. Ժողովուրդ

Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտո­նական թրիլերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջա­դարձեր, դերասանական կազմի փոփո­խություն: Օրաթերթը զրուցել է գլ­խավոր հերոսուհուն մարմնավորող դե­րասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռու­թյունը» ֆիլմից: -Անի’, նշել եք, որ Մ. […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Ստեփանավանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի  ճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Դի է հայտնաբերվել

Հունվարի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է 1944 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

Երբ է Աստված ներում

Ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք դեռ Իրենից չխնդրած: Մատթեոս 6:8 Եթե խոստովանեք ձեր մեղքերը, Նա հավատարիմ ու արդար է` մեր մեղքերը մեզ ներելու եւ մեզ բոլոր անիրավույուններից մաքրելու համար: 1Հովհաննես 1:9 Ով է Աստված, Քո նման մեղքեր ներող. Դու չես պահում Քո բարկույունը հավիտյան, քանզի Դու ողորմություն սիրող ես եւ մեր բլոր […]

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահիր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

Ո՞ւր կորավ Մեսսին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր աշխատանքներից մեկում ներկայացրել է, թե  աշխատանքում երևում է, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան օգնության կանչում  «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ում հետ ժամանակին հաջողությունների էր հասնում Իսպանիայի Լա լիգայում:

«Շերլոկի» հեղինակները պատմել են 5-րդ սեզոնի մասին

Հանրահայտ ու սիրված «Շերլոկ» սերիալի հեղինակնր Մարկ Գետտիսը եւ Սթիվեն Մոֆֆատը պատմել են, թե հեռուստադիտողը պետք է սպասի հինգերորդ սեզոնին, թե ոչ։ Նրանք հայտարարել են, որ վերջին՝ «Վերջին գործը» մասը կարող է դառնալ նոր սեզոնի սկիզբ, բայց նաեւ կարելի է դրանով վերջացնել սերիալը։ Նրանք պատմել են, որ նոր սեզոն կարող են նկարահանել, բայց դեռ վերջնական […]

«Ռենո Լոգանը» բախվել արգելապատնեշին եւ կամրջից ցած ընկել

Հունվարի 18-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին եւ նշված հատվածում առկա կամրջից ցած ընկել: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված