Հացի շուկայում խախտումներ են հայտնաբերվել /ֆոտո/
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում:
Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:
Կասեցումներ
Տնտեսավարող | Մարզ | Հայտնաբերված խախտումներ |
Ա/Ձ Մարուսյա Թումանյան | Արագածոտնի մարզ,
ք. Արտաշատ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան | Տավուշի մարզ,
գ. Աչաջուր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան | Վայոց ձորի մարզ,
ք. Եղեգնաձոր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան | Գեղարքունիքի մարզ,
գ. Վաղաշեն |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Ավագ Կարապետյան | Արագածոտնի մարզ,
ք. Արտաշատ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան | Տավուշի մարզ,
գ. Աչաջուր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Հակոբ Գևորգյան | Վայոց ձորի մարզ,
ք. Վայք |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Մհեր Հակոբյան | Գեղարքունիքի մարզ,
ք. Վարդենիս |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան | Կոտայքի մարզ,
գ. Արամուս |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Սենո Խալաթյան | Շիրակի մարզ,
ք. Գյումրի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Բելա Սարգսյան | Սյունիքի մարզ,
ք. Մեղրի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան | Արարատի մարզ,
գ. Այնթապ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Նարինե Մելիքյան | Կոտայքի մարզ,
ք. Չարենցավան |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Միքայել Մխիթարյան | Շիրակի մարզ,
ք. Գյումրի |
Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան | Սյունիքի մարզ,
ք. Սիսիան |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Արթուր Աղաջանյան | Արարատի մարզ,
ք. Վեդի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Արման Տերտերյան | Արմավիրի մարզ, ք. Էջմիածին | Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան | Լոռու մարզ,
ք. Տաշիր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան | Արմավիրի մարզ,
ք. Արմավիր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ | Լոռու մարզ,
ք. Վանաձոր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
«Գավառի հաց» ԲԲԸ | Գեղարքունիքի մարզ,
ք. Գավառ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Փաստաթղթային անհամապատասխանություններ
Տնտեսավարող | Մարզ | Հայտնաբերված խախտումներ |
«Ջոն և Միլենա» ՍՊԸ | ք. Երևան | Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են |
«Նորք-7» ՍՊԸ | ք. Երևան | Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են |
«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:
Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից: