01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե ընտրություններին դաշինքով գնալու դեպքում էլ Լ. Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը, նա արձագանքեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է […]

«Հայկական վերածնունդը» չի մասնակցի Վանաձորի ավագանու հերթական նիստին

«ՕԵԿ-ը դեմ քվեարկեց բյուջեին, քանի որ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, և բյուջեն չի լուծում այն մարտրահրավերները, որ կան երկրի առջև»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Խոսելով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությունից, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով՝ […]

«Համբերեք, կտեսնեք»

ՀՀԿ-ը դեռևս չի հաստատում, ոչ էլ հերքում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ փոխնախագահների թվում: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե վարչապետն ընդգրկվի, ապա ում է փոխարինելու, Վ. Բաղդասարյանն ասաց. «Կա թեկնածությունը, խորհրդի նիստը շուտով կլինի, կիմանաք, համբերեք, կտեսնեք»: Նա նաև ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթանակ տանի, ձայների մեծամասնությունն […]

Այլ ելք չկա. ՀՀԿ

«Ապագա փոփոխություների համար դրվել են հիմքերը, մենք պահի խնդիր չենք լուծում»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արել ՀՀԿ-ը նախորդ տարիների ընթացքում՝ բարելավելու ժողովրդի սոցիալական վիճակը: Ըստ նրա՝ իշխանության նպատակները միտված են ապագային: «Բարեփոխումներ են լինելու հասարակական կյանքի բոլոր շերտերում»,-նկատեց նա: Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը գնալու […]

Ադրբեջանի զինուժը կիրառել է դիպուկահար հրացաններ եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական  դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արեւելյան /Ակնա/ հատվածում: ԼՂՀ ՊԲ-ից   այտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Զարուհի Փոստանջյանն ու «Դաշնակցությունը» չեկան

Ազգային ժողովում այսօր ճեպազրույցները պիտի սկսեր «Ժառանգություն» խմբակցությունը, այսինքն՝ խմբակցության միակ անդամ Զարուհի Փոստանջյանը: Սակայն վերջինս չներկայացավ ճեպազրույցներին: Ճեպազրուցներին չի մասնակցելու նաև ՀՅԴ խմբակցությունը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ շեշտվում է, որ համանախագահող երկրները լիովին հանձնառու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Վանոյի Արտակի և Անի Հովհաննիսյանի համագործակցությունը. մանրամասներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ «analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ […]

Հեչ են անում. Հայկական Ժամանակ

Երեկ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց ՀՀ մի քանի օրենքներում փոփոխու­թյուն կատարելու նախագ­ծեր, որոնցով, եթե կարճ ձեւակերպելու լինենք, հայտարարվում է հարկային «փոքր» համաներում: Համաներումը վերաբերվում է ժամանակին հարկեր չվ­ճարած եւ դրա հետևանքով տույժերի և տուգանքների ենթարկված 5 խումբ տնտեսվարողների եւ քաղաքա­ցիների: Մասնավորապես սոցիալական վճարները ուշացրած անհատ ձեռներեցներ, 1 տարվա ընթաց­քում 2 մեքենա վաճառած […]

«Գալիս է, որ ի՞նչ անի»

  «Քանի մենք չունենք Ծառուկյանի հայտարարությունը, որ նա վերադառնում է մեծ քաղաքականություն ու վերադառնում է, որ ինչ անի (ինչ ծրագրերով, ինչ քաղաքական նպատակներով), դժվար է ինչ-որ հստակ բան ասել այժմ: Քանի դեռ չկա Ծառուկյանի համապարփակ հայտարարությունը, ամեն ինչ ենթադրությունների ոլորտից է », – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով՝ եթե նշվում է՝ Ծառուկյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի