30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ու այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի այլոց իմիջը չի օգտագործվել. քաղաքագետ

Այս 9 դաշինքներից ու կուսակցություններից մոտավորապես կեսն ունի հնարավորություն հաղթահարելու բարիերը. այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Մի կողմից պայքարը գնում է անձանց միջև, քանի որ հայկական քաղաքականության մեջ բավական բարձր է եղել անձնավորության ֆակտորը, դրա հետ զւոգահեռ փորձեր են արվում ներկայացներ կարգախոսներ, ծրագրեր ու շարժվել դրանցով»,-հավելեց նա: Ըստ քաղաքագետի` առայժմ […]

Սաքունցի հետ բանավիճելու կարիք չեմ տեսնում. Գ. Մելիքյան

«Սաքունցի գործունեությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ որևէ բանտարկյալ չլինի, ինքը կփորձի ապացուցել, որ Հայաստանում կան բանտարկյալներ և առավել ևս քաղբանտարկյալներ, ուստի նրա հետ բանավիճելու կարիք չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդում չի արվում […]

Խոշոր հրդեհ մանկական հիվանդանոցում․ 140 երեխա է տարհանվել /ֆոտո, տեսանյութ/

Նախորդ գիշեր հրդեհ է բռնկվել Տվերի մանկական հիվանդանոցում։ Կրակը րոպեների ընթացքում տարածվել է ողջ տարածքով մեկ։ Հրդեհի բռնվելուց անմիջապես հետո հիվանդանոցի անձնակազմը սկսել է տարհանել երեխաներին ու նրանց խնամողներին, տարածքում այդ պահին եղել է 221 մարդ, որոնցից 141-ը՝ երեխաներ։ Բարեբախտաբար, տարհանվածներից եւ ոչ մեկ չի տուժել, փոքրիկներին բուժօգնություն շարունակել են ցույց տալ դրսում։ Այրվել են […]

Վահան Շիրխանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից  տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել հետազոտվելու և բուժման նպատակով: Հիշեցնենք` Վահան Շիրխանյանի փաստաբանը բազմիցս ահազանգել է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:

Ինչո՞ւ են վստահում «Ծառուկյան» դաշինքին /տեսանյութ/

«Մարդիկ վստահում են «Ծառուկյան» դաշինքին այն պարզ պատճառով, որ դաշինքը հույս է առաջացնում օրինական ճանապարհով, այսինքն՝ ընտրությունների միջոցով բերելու այն փոփոխությունները, որոնք որ չափազանց անհրաժեշտ են, որոնց մասին իրենց խորը իղձերում արդեն երկար ժամանակ երազում են քաղաքացիները»,-այսօր՝ փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ուիխանյանի խոսքով՝ փոփոխությունների մասին երազում են […]

«Հո միմյանց վրա չե՞ն կրակելու» /տեսանյութ/

«Ընտրական պրոցեսներն արդեն սկսել են: Արդեն ստարտային վիճակ է: Չէի ասեի՝ անսպասելի բաներ են կատարվում: Հասկանալի է՝  ընտրություններն ինչպես կանցկացվեն: Ընտրությունների արդյունքն էլ մոտավորապես հայտնի է: Առաջատարը ՀՀԿ-ն է: Նրանք բոլոր  հնարավորություններն ունեն: Ակնհայտն է՝ երկրորդ տեղի հավակնությունն ունի «Ծառուկյան դաշինքը»», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս շեշտեց՝ մնացած […]

Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան…ամենաազդեցիկ դեմքերը (տեսանյութ)

«Մեր հարցվածների 1,3% կարող է վճարի դիմաց տա իր ձայնը, իսկ միջին գինը 20 000 դրամ է»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական սոցհարցումների արդյունքները: Ըստ նրա՝ հարցվածների 11,2%-ն ունի խնդիրներ, որոնց լուծման դեպքում ձայնը հաճույքով կտա տվյալ քաղաքական ուժին: «Իսկ 88%-ը կայուն է, ունի գաղափարներ և գնալու […]

Բլոգեր Լապշինը հանդիպել է իր նոր փաստաբանին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր փաստաբան ունի եւ արդեն հանդիպել է նրան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել է փաստաբան Էդուարդ Չերնին։ Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի քննչական մեկուսարանում: Փաստաբանը նշել է, որ Լապշինը առողջական խնդիրներ չունի, նա չի դժգոհել նաեւ պահման պայմաններից: Լապշինը փաստաբանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղ գնացել է: Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել […]

Հայկ Կյուրեղյանը զորակցում է «Հաց բերող»-ին

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը փետրվարի 22-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հայկ Կյուրեղյանը հացադուլով  իր զորակցությունն է հայտնել  «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած եւ փետրվարի 9-ից […]

Հետ բերել առնետներին (տեսանյութ)

«Ընտրություններին պայքարը գնալու է երկու մակարդակի վրա՝ վերին մակարդակում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին մեկնաբանելով քաղաքական ուժերի պոտենցիալը նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:   Առավել մանրամասն` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի