Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն, միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելի /Լյուքսեմբուրգ/, Էլենի Տեոհարուսի /Կիպրոս/, Յարոմիր Շտետինի /Չեխիա/ նկատմամբ։ Նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել։




































