18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սումգայիթում սպանվեցին անմեղ հայերը.29 տարի է անցել

1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում բազմազգ երկրի պատմության մեջ աննախադեպ վայրագ իրադարձություններ տեղի ունեցան. զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով:

Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ է սպանվել, հաշմանդամ դարձել:

1988 թվականի փետրվարի 27-29-ի սումգայիթյան ջարդերը, որի մասին Ադրբեջանում լռում են, ադրբեջանական նեոֆաշիզմի առաջին ծիծեռնակներն էին, որոնց հետեւեցին Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսմանը, պատերազմի հրահրմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պահանջի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ