27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժի պահին խուճապ սկսվեց. Գորիսում եւ Կապանում անհանգիստ են

Ինչպես հայտնել ենք,    այսօր առավոտյան Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում 3.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի քաղաքապետարանի ընդունարանի աշխատակիցը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ երկրաշարժի պահին քաջարանցիները խուճապի են մատնվել ու անմիջապես դուրս եկել փողոց, բայց այս պահի դրությամբ՝ խուճապն անցել է:

Գորիսի քաղաքապետարանի ընդունարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց. «Երկրաշարժի պահին  15-20 րոպեով երեխաներին դուրս ենք բերել մանկապարտեզներից ու դպրոցներից: Սկզբում, բնական է, խուճապ սկսվեց. ամեն դեպքում, դա անսպասելի էր: Հետո խուճապն անցավ: Հիմա հիմնարկներն աշխատում են, այս պահին հանգիստ վիճակ է»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ