07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոչ են անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Այսօր Երևանում` Մոսկվայի տան մեծ դահլիճում, տեղի ունեցավ մարզական մի շարք ֆեդերացիաների և սպորտային հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովին հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ խորհրդի անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ֆիզիկական կուլտուրայի և […]

Կոկորդիլոսը մարզումների ժամանակ կերել է ֆուտբոլիստին /ֆոտո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Մոզամբիկում։ Կոկորդիլոսը կերել է 19-ամյա ֆուտբոլիստ Էստեվաո Ալբերտո Ջինոյին։ Ֆուտբոլիստը խաղում է Տետե քաղաքի Atletico Mineiro թիմում։ Կոկորդիլոսը հարձակվել է ֆուտբոլիստի վրա մարզման ժամանակ՝ տղան մարզումային վազք էր անում Զամբեզի գետի ափին։ Տղայի մահվան մասին տեղեկացրել է թիմի մենեջեր Էդի Կորվայլուն։ Նա ասել է, որ կոկորդիլոսը հանկարծակի է հարձակվել տղայի վրա […]

Հինգ միլիոն դոլարի ներդրում «Զվարթնոց» օդանավակայանում

Թեև 2016 թվականի ձմռանը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի առատ ձյուն է տեղացել, սակայն, օդանավակայանի աշխատակիցների, վարորդների և տեխնիկների արհեստավարժության և կիրառված սարքավորումների շնորհիվ, օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են ինքնաթիռների հակասառեցման աշխատանքներ և ապահովվել է թռիչքների անվտանգությունը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և […]

Մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է. Վ. Սարգսյան (տեսանյութ)

Լոռու մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: Այն արտացոլում է հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով, իր խնդիրներով այնպիսին է, […]

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում

Մեկնարկեց ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված քայլերը: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […]

Ես սխալ ճանապարհ եմ ընտրել. Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

«Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում` նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է […]

Քվեարկության կարգը քվեարկության խցիկում/տեսանյութ/

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է իրազեկման անիմացիոն հոլովակ` 2017 թվականի ապրիլի 2-ի  Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկում քվերակության կարգի վերաբերյալ: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել անիմացիոն հոլովակ տարածման գործում:

Աշխարհի ամենաերջանիկ երկրները․ որտեղ ենք մենք

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ ՄԱԿ-ի Sustainable Development Solutions Network (SDSN)-ի շրջանակներում հրապարակվել են 155 երկրների տվյալները, հայտնում է newsru.com-ը։ Նշենք, որ Հայաստանը երջանկության ցուցանիշով գտնվում է 121-րդ հորիզոնականում։ Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Նորվեգիան, երկրորդը Դանիան է, ապա՝ Իսլանդիան եւ Շվեյցարիան։ Ցանկը կազմելիս հաշվի է առնվել երկրում մարդկանց ազատության, առողջության, եկամուտի, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված