09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանակի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ է պատճառել ծնողներին. մոր վիճակը գնահատվում է ծանր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որդու կողմից ծնողներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։ 2017թ. մայիսի 13-ի ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել […]

Սրտի բնածին լուրջ արատ ունի եւ կյանքը վտանգված է․ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի համար երգելը լուրջ փորձություն է /ֆոտո, տեսանյութ/

Նրա շնորհիվ «Եվրատեսիլ» մրցույթը մյուս տարի կանցկացվի Պորտուգալիայում։ Նա այս տարի այս հեղինակավոր մրցույթը նոր հարթակ բարձրացրեց՝ ապացուցելով, որ եվրոպացիներին դուր գալու համար պետք չէ տարօրինակ տեսք ունենալ, շոուներ սարքել կամ մերկանալ։ Բավական է լավ ու իմաստալից երգ երգել։  Պորտուգալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սալվադոր Սոբրալը նախօրեին ճանաչվեց «Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթողը։ Նա առավելագույն միավորներ ստացավ թե […]

Դատախազությունը 37 հաղորդում ուսումնասիրում է

«Սույն թվականի հունվարի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նպատակ էր հետապնդում մշտադիտարկում անցկացնել ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ և դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ: Այս ամբողջ ընթացքում խումբը գտնվել է աշխատանքային գործընթացի մեջ և զուգահեռաբար մշտադիտարկում է իրականացրել նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»,-այս մասին ԿԸՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ […]

Հարգելի «առաջադեմ» լրատվամիջոցներ

Հարգելի «առաջադեմ» լրատվամիջոցներ, մինչ մարդկանց ու ոստիկաններին հիշեցնելը, թե Զարուհի Փոստնաջյանը անձեռնմխելի անձ է, բարի եղեք հիշել, որ վերջինս դեռևս սույն թվականի փետրվարի 27-ին վայր է դրել պատգամավորական իր մանդատը ու հրաժարվել Աժ «ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այժմ նա ուղղակի կուսակցության առաջնորդ է և ավագանու թեկնածու: Սեւակ Վարդումյան

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ 4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 […]

Ադրբեջանի 43 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Հայաստանի մասնակցին

Սոցհարթակում շարունակվում է եվրատեսիլյան քննարկումը: Նարեկ Մալյանը վիճակագրություն է ներկայացրել. «Առաջին անգամ Հայաստանը եվրատեսիլի մասնակցության հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետ է վերցրել հայտը: Մասնակցությունը սկսվել է 2006 թվականից: ՀՀ-ն առաջին անգամ ներկայացրել է երգիչ Անդրեն Աթենքում: Առաջին անգամ եզրափակիչ չենք անցել 2011 թվականին (Էմմի): 2012 թվականին Հայաստանը քաղաքական պատճառներով հրաժարվել է եվրատեսիլին մասնակցությունից, […]

Օրենքը թույլ չի տալիս բերման ենթարկել քաղաքապետի թեկնածուին.ԿԸՀ անդամ

ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը անդրադառնալով ոստիկանության կողմից Զարուհի Փոստանջյանին բերման ենթարկելու փաստին նշել է.« Չեմ խրախուսում, օրենքը թույլ չի տալիս ամեն դեպքում: Եթե տվյալ պահին կոնկրետ հանցանք չի գործել , ուրեմն չի կարելի»,-ընդգծել ԿԸՀ անդամը: Նշենք, որ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում: Ավելի վաղ հայտնել էինք, […]

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները

 2017թ. ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և  զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի (այսուհետ՝ հաղորդումներ) գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ […]

էս Չակուռն ով ա, եսիմ որ գեղից եկելա ինչա հասկանում. սպառնացել են

 Ճնշում և սպառնալիք Է եղել դիտորդի նկատմամբ. արձանագրում է Քաղաքացի դիտորդը: 6/3 տեղամասում խախտվել են ԻԵՄ դիտորդի իրավունքները․ խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանը հոգեբանորեն ճնշել է Մանե Սահակյանին, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, եսիմ որ գեղից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի