14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Կարեն Կարապետյանն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին եւ ծրագրերին: Կարեն […]

«Որևէ նախարար չէր կարող սարեր շուռ տալ»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում է, որ նույնիսկ անակնալ չէր, որ գործող կառավարության կազմը գրեթե փոփոխության չենթարկվեց: «Պատճառները հասկանալի են, որովհետև Կառավարությունը գործում էր շատ կարճ ժամանակահատվածում՝ սեպտեմբերից, և կարճ ժամանակահատվածում կառավարության կազմում սկզբունքային փոփոխություններ կատարելը, կարծում եմ, արդյունավետ չէ, որովհետև նախարարները յուրաքանչյուրն իր ոլորտում այս ժամանակահատվածում կատարել է այն, ինչ իրենց […]

Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել

Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, […]

Ադրբեջանի հերթական սուտը. Արցախի ՊՆ

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ […]

Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուի ինքնությունը հայտնի է. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են  ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, ում նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի […]

Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից

Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին, այսօրլրագրողներին հայտնել է  ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով՝  Ասատուրյանն աշախատանքից ազատվել է և գտնվում է կադրերի ռեզերվում: «Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-նշել է Խաչատրյանը::

Արցախում զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծանր է

Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել  է […]

Հայերենի գործածությունը վերահսկվում է նաև առանց Լեզվի պետական տեսչության. Հայկ Այվազյան

Լեզվի պետական տեսչությունն  իրականացրել է պարզունակ ստուգումներ, այն ինչ իր կանոնադրությամբ շատ ավելի լուրջ լիազորություններ են վերահապված եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանալ  նշել է  ՀՀ կառավարٳթյան աշխատակազﬕ տեսչական բարեփոխումների  խմբի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարման հարցին։ Նա հայտնել է , որ տեսչությունն արդյունք չունի ընդհանրապես, իսկ այն […]

Քաբուլում պայթյունի հետեւանքով վիրավորվել է Իրանի դեսպանը

Աֆղանստանում չորեքշաբթի հզոր պայթյունի հետեւանքով վիրավորվել է Իրանի դեսպանը։ Պայթյունը որոտացել է  մայրաքաղաք Քաբուլում՝ նախագահական նստավայրի եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատների մերձակայքում։ Այս մասին հայտնում է  «Էրեմ Նյուզ» լրատվական պորտալը։ «Իրանի դեսպան Մոմամմաթ Ռեդա Բարհամին վիրավորվել է, վնասվել է նաեւ դեսպանատան շենքը», -ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ մյուս դիվանագետներն ու դեսպանատան աշխատակիցներն «առողջ են»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի