28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարաններում առկա գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ […]

Ահաբեկչություն Բրյուսելում

Անհայտ անձը Բրյուսելի կայարանում պայթյուն է իրականացրել։ Բարեբախտաբար, պայթյունի արդյունքում տուժածներ չկան, իսկ դրա հեղինակը չեզոքացվել է ոստիկանների կողմից, հայտնում է РИА Новости-ն։ Երկրի իշխանությունները տեղի ունեցածն արդեն որակել են իբրեւ ահաբեկչություն։ Ականատեսները պատմել են, որ պայթյունն իրականացնելուց առաջ տղամարդը իսլամիստական լոզունգներ է հնչեցրել, ապա գոռացել՝ «Ալլահ-ակբար» ու իրականացրել պայթյունը։ Արդյունքում թեթեւ հրդեհ է սկսվել։  Կայարանում […]

Ի՞նչ նկատի ուներ Սվիտալսկին. հարց դեսպանին

Չանցավ գրեթե մեկ շաբաթ, երբ Հայաստանի իշխանությունները ուղիղ տեքստով հասկացրեցին Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որ վերջինս պետք է զբաղվի դիվանագիտությամբ, այլ ոչ թե խառնվի այն երկրի ներքին գործերին, որտեղ դիվանագիտական աշխատանք է ծավալում, երբ դեսպան Սվիտալսկին նոր հայտարարությամբ հանդես եկավ, որ ԵՄ-ն 7 մլն եվրո է տրամադրել Հայաստանի ընտրական համակարգի զարգացման համար: […]

Արտակարգ դեպք Երևանում.դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը

Հունիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ-ից   հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

«Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու». գեներալի ուլտիմատումը (տեսանյութ)

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Կառավարության ծրագիրը: Պատգամավորները այս պահին հարցեր են ուղղում վարչապետ Կարեն Կարապետյանին: Առաջինը հարց ուղղեց ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը: Նա բարձրաձայնեց կարկուտի հետևանքով Արմավիրի մարզի տուժախ բնակիչների խնդիրը: «Էկեք, տեսեք՝ էջմիածնում կարկուտն ինչ արեց: Մոտ 11 գյուղ ավիրեց: Յոթ գյուղ վափշե ամեն ինչից զրկված են: Մինակ որ շուտ մի բանով կարողանանք օգնենք, […]

Բաքուն նսեմացնում է Մինսկի խմբին

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը   կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի Խումբը չի կատարում իր վրա դրված պարտավորությունները․ ՄԽ-ն մշտապես խուսափում է  հասցեական գնահատականներ հնչեցնելուց։ Միայն մի անգամ է հասցեական գնահատական հնչեցրել, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը։ «Առաջիկայում էլ եթե հայտարարություն լինի, ես վստահ եմ՝ կրկին կլինի անհասցե, լղոզված, երկու կուղմերին […]

«Ջրո՞ւմ են». Իրավունք

ԱԱԾ վարույթում քննվող աղմկահարույց «Իգլայի» գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Այս մասին թերթի հետ զրույցում ասաց կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. – Գործի նյութերին ծանոթանալուց հե­տո աոավել մանրամասն կներկայացնեմ: Այս պահին կարող եմ ասել, որ իմ պաշտ­պանյալի մեղադրանքը մեղմացվել է: մաս­նավորապես’ ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով մեղադ­րանքը՝ ռազմամթերքի մաքսանենգությու­նը վերացվել է, […]

Հեշտ չի լինելու

«Գիտենք ինչը փոխել և ինչպես և սկսել ենք իրագործել»,-այսօր խորհրդարանում ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. ծրագիրն՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հավելեց, թե յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում են խնդիրներ, և իրականացնում են բարեփոխումների ծրագիր: «ՀՀ-ն գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է և միայն 17% է բաց, այստեղ կան հակասող շահերից բազմաթիվ խաղացողներ, […]

Հայկական կողմը զինծառայող չի կորցրել. Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը:  

Ադրբեջանցիները հայ լրտե՞ս են բռնել

«Համաձայն օգտատեր, Ադրբեջանի Ղազախ քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Խամիս Մասիմովի կեսգիշերին հրապարակած հայտարարության, երեկ Ղազախի շրջանի Քեմեռլի / Քյամառլու/ գյուղի շրջանում ազգությամբ հայ, 50 – ամյա մի քաղաքացի հատել է սահմանը … Մասիմին ճանաչում եմ անձամբ, որպես կանոն, չի ստում, այնուամենայնիվ, պետք է ստուգել / պատկան մարմինները / հաղորդման ճշմարտացիությունը: Հ. Գ. – Հենց նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի