06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կենտրոնական բանկը 56 միլիոն է տրամադրել փոխադրամիջոցների համար

Կենտրոնական բանկի վարչական ծախսերը պլանավորված 7.6 մլրդ դրամի նկատմամբ կատարվել է 97 տոկոսով՝ կազմելով 6.8 մլրդ դրամ. խորհրդարանում 2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ նրա՝ վարչական հիմնական ծախսերը ներառում են ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված է աշխատակիցների աշխատավարձը, սոցապահովության, ներկայացուցչական, գործուղումների ծախսերը, ինչպես նաև՝ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը:

Ջավադյանը նշեց, որ գործուղումների վրա տնտեսումներ են արել, աշխատակիցների գործուղումները կատարվել են 81 տոկոսով, 19 տոկոսը տնտեսել են: «Ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ կազմելով 45 մլն դրամ, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ու սպասարկման ծախսերը կատարվել են պլանավորվածի 79 տոկոսով»,-ասաց նա: Արթուր Ջավադյանը նշեց, թե նախատեսվել էր իրականացնել 32 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այն իրականացվել է 98 տոկոսով: Կենտրոնական բանկի նախագահը նշեց, թե 2016-ի ընթացքում ԿԲ-ի կողմից նախատեսված են եղել և կատարվել են հետևյալ ներդրումները՝ «Բնակարան երիտասարդներին վարկային կազմակերպությանը» 22. 9 մլրդ դրամի ներդրում են արել, ներդրումները կատարվել են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան, մատչելի բնակարան պետական ծառայողներին, մատչելի սպառողական վարկեր զինծառայողներին, մատչելի վարկեր ուսանողներին և այլ հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակով:

Արթուր Ջավադյանն ասաց, որ 6 մլրդ դրամ ազգային հիփոթեքային ընկերությանն է հատկացվել: 56 մլն դրամ էլ ԿԲ-ն ուղղել է ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ