27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գնելը բարձը դրել է Հայկազի բերանին. նոր մանրամասներ սպանված կուրսանտի գործից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ  հարցաքննվել է գործով վկա զիծառայողներից մեկը, ով նախապես հայտարարել է, որ դեպքից շատ ժամանակ է անցել ու ինքը քիչ բան է հիշում:

«Դեպքի օրն առավոտյան վերկացին ներս մտան կուրաստ Սերոբյանը ու Բաղրամյան Կարենը: Նրանք ասացին, որ շուտ գնում ենք մյուս սենյակ։ Գնացինք, տեսանք, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալն արյունոտ է: Դրանից հետո բոլորս սկսեցինք փնտրել Հայկազին: Նրան գտանք սպորտհրապարակում՝ արդեն կախված վիճակում: Չեմ հիշում, թե որ պտտաձողից էր կախված, բայց պտտաձողը բարձր էր: Մեզ չթողեցին մոտենալ»,-հայտնել է վկան:

Վկան պատմել է , որ դասերի ընթացքում լսել է, որ գործով չորս ամբաստանյալներին՝ Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին և Մովսես Ազարյանին տարել են, և նրանք են սպանություն կատարել:

Անդրադառնալով  դեպքին նախորդող օրվան վկան ասել է , որ գնացել են եկեղեցի, որտեղից էլ Օպերա՝ տոնական համերգի:

«Դեպքին նախորդող օրը ճաշարանում ուտելու հետ կապված Հայկազ Բարսեղյանը նկատողություն արեց Կարեն Բաղմանյանին: Կուրսանտներից Վաչե Սահակյանը հետաքրքրվեց, թե ինչու են վիճաբանում: Հետո այդ խոսակցությունը շարունակվեց Հայկազի սենյակում, ինչի ավարտից հետո, այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ հարթված է»,-ասել է վկա Սամվել  Ամիրյանը:
 
Վկան բնութագրել է նաև Հայկազ Բարսեղյանին և նշել, որ նա ուրախ տղա է եղել. «Հայկազ Բարսեղյանը բոլորի հետ էր շփում ուներ, ես չեմ տեսել, որ ինքը մի կուրսատի ինչ-որ բան ասեր, երևի թե միակը Կարեն Բաղրամյանի հետ միջադեպն է եղել: Հայկազն ուրախ էր, ընկերասեր, լավ էր սովորում»:

Դատախազի  հարցին, թե ապագայի հետ կապված պլաններից կամ ինքնասպանության մասին Հայկազ Բարսեղյանը երբևէ խոսե՞լ է, վկան բացասական պատասխան  է տվել:

Վկան պատմել է, որ ավելի ուշ լսել է, որ Հայկազին սպանել են Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը. ծեծի են ենթարկել, ողնաշարն ու ոտքը կոտրել` Գնելը բարձը դրել է Հայկազի բերանին, կտրել են նրա զարկերակը, հետո տարել գցել են բասեյին, ավելի ուշ` կախել:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ