15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ասել Գևորգ Կոստանյանը «Սասնա ծռերից» (տեսանյութ)

«Ես ասել եմ, որ եթե հանցագործություն կատարած անձինք 218՝ շենքեր շինություններ գրավելու, 219՝ պատանդ վերցնելու հոդվածներով են մեղադրվում, վայր դնեն իրենց զենքերը և հանձնեն շենքեր շինությունները, պատանդներին բաց թողնեն, ըստ քրեական օրենսգրքի, ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե իրենց արարքներն այլ հանցակազմի տարրեր չեն պարունակում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում մեկ  եվրոն գնվում է 539 դրամ նվազագույն և 544 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 549.50 դրամ նվազագույն և 556 դրամ առավելագույն փոխարժեքով:   Ռուսական ռուբլին գնվում է 7.76 դրամ նվազագույն և 7.89 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 8. 0 դրամ նվազագույն և 8.10 դրամ առավելագույն փոխարժեքով:   

Մուկուչյանը՝ «Սասի», զիբիլիքսի և մանկավարժների գործերից

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ բարձրացնելու համար: Պատգամավորը հիշատակեց հայտնի գործերը «Սասի», «զիբիլիքսի», մանկավարժների ձայնագրության, ու նկատեց, որ այս ամենից հետո ՀՀԿ-ը պիտի մրցապայքարից դուրս մնար, այսինքն՝ ԿԸՀ-ը պիտի չեղարկեր կուսակցության գրանցումը: Նաև, ըստ նրա, խնդիր է այն, […]

Ինչո՞ւ չեն հարցաքննվում նախագահները «մարտի մեկի» գործով (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «մարտի մեկի» գործին: Ըստ նրա՝ չի կարելի ասել, թե քաղաքական կամք չկա գործի բացահայտման համար: Բացի այդ նախկին դատախազը նշեց՝ սխալ է կարծիքը, թե եթե քրեական գործի քննությունը երկարաձգվում է, ապա քաղաքական կամք չկա այն բացահայտելու համար: Վերջինս ընդգծեց, որ […]

Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերը․ Է․ Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հարգելի՛ Անդրեյ, Հարգելի՛ Յոհաննես, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ, Անդրեյ, Քիշնևում մեզ հյուրընկալելու և գալիք Բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար: Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական […]

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը

Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ, ապա հայ անվանի կինոգործիչների շարքում արժանավորների անունը հավերժացնող նոր աստղերի բացմամբ՝ մեկնարկել է տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ կինոփառատոնը: Համաշխարհային կինոարվեստի շունչն ուղիղ մեկ շաբաթ՝ հուլիսի 9-16-ը կթևածի մայրաքաղաքում:  Շառլ Ազնավուրի հրապարակում իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: […]

Ո՛չ այլասերման քարոզին. «Ոսկե ծիրանը» մենարկեց բողոքի ակցիայով

  «Ոսկե ծիրան» միջազգային  14-րդ փառատոնը Երևանում մեկնարկել է բողոքի  ակցիայով:  Որոշ քաղաքացիներ դժգոհ են. թեև  համասեռամոլների մասին պատմող մասին ֆիլմերը փառատոնի  ընթացքում չեն ցուցադրվելու,   այդուամենայնիվ,  այս կինոնկարները  դեռևս հիմնական ցանկից  դուրս չեն եկել: Քաղաքացինբերը բողոքի ակցիա անցկացրին  Մոսկվա կինոթատրոնի մոտ՝  «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով: Ակցիայի մասնակցիներն իրենց կոչում մասնավորապես հայտնել են. «Ոսկե ծիրան» փառատոնի […]

«Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»

«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեք ամիս շարունակ Վայոց ձորի մարզի Ելփին, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս, Զեդեա համայնքներում, Մալիշկայի և Եղեգնաձորի մի շարք կրթօջախներում իրականացրել է  պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ «Մի՜ սպանիր» խորագիրը կրող ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և […]

Ինչպես մոտենալ Քրիստոսին

Մարդու սիրտը հանգիստ չի գտնում մինչև չի կարողանում տեսնել սեփական մեղավորությունն ու զղջալ դրա համար: Ասել «ես մեղավոր եմ» հեշտ է, բայց իրական փոփոխություն է կատարվում այն ժամանակ երբ մարդը կարողանում է տեսնել կոնկրետ սխալը և նոր զղջալ դրա համար: Որպեսզի մաքրվի, որպեսզի սրբվի, որպեսզի կարողանա մոտենալ Քրիստոսին ու միավորվել Նրա հետ: Թէ չէ այդ […]

Ծանր և անդառնալի կորուստ

Հայկական կերպարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը: Արտուշ Ավագի Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: 1954 թվականին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից իր ուսուցչի` Ղուկաս Չուբարյանի հորդորով տեղափոխվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի