15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ԽՎ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ առարկայական բանակցություններ սկսել

Նախօրեին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ժամանակ ընդունվել է Մինսկի հռչակագիրը: Հռչակագրում նշվում է, որ ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովը ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար։  Վեհաժողովը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների և վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ եւ կողմերին կոչ է արել անհապաղ առարկայական բանակցություններ սկսել՝ […]

Գլխավոր դատախազն ափսոսանք հայտնեց, որ չպահանջեցին պատժել «Սասնա ծռերին»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում թվարկեց մի շարք նախկին պաշտոնատար անձանց, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, և կալանքն էլ ընտրված է որպես խափանման միջոց: Նկատենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին՝ նկատելով, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախ է օգտագործվում, իսկ հիմնականում նպատակը հաշվեհարդարն է լինում կոնկրետ անձանց հանդեպ: […]

35 երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել

Հուլիսի 9-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շպաօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 1747S (վարորդ՝ Գ. Ղ.) և «Opel Zafira» մակնիշի 35 VL […]

«Պաշտոնյաներն առանց ամաչելու՝ հիվանդ են հռչակում իրենց որդիներին»

Վերջին օրերին հրապարակումները` պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մասին մեծ աղմուկ բարձրացրեցին : Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց. «Շատ ցավալի ու ամոթալի է այն, որ պաշտոնյաներն առանց ամաչելու իրենց  որդիներին  հիվանդ են  հռչակում միայն այն բանի համար, որ նրանք ազգային բանակում չծառայեն:  Ժամանակին այդ պաշտոնյաների զավակները կոռուպցիոն ճանապարհներով են ազատվել բանակից: […]

Դանակահարություն Գյումրիում

Գյումրիում հուլիսի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել: Ոստիկանության  լրատվական ծառայությունից հայտնում են , որ նույն օրը ժամը 20:00-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով Ս.Հ.-ն: Վերջինիս քույրը հաղորդում է տվել, որ նույն օրը իրենց տնակի դիմաց եղբորը դանակով հարվածել, վնաս է պատճառել հարեւանը: Ձեռնարկվում են միջոցառումներ […]

4 քուանշ Գլխավոր դատախազին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գլխավոր դատախազության վերաբերյալ իր ելույթը անվանել էր «քուանշ պարոն Գլխավոր դատախազին»: «4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն դատախազին»,-այսօր խորհրդարանում հայտարարեց նա: Առաջինը «մարտի մեկի» գործով էր: Պատգամավորը հիշեցրեց, որ դատախազը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է այս գործով, սակայն արդեն 3-րդ գլխավոր դատախազն է, որ հերթական նմանաբովանդակ հայտարարությունն է […]

Աստղաձորցիները փակել են պետական նշանակության ճանապարհը. թեժ իրավիճակ

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ  պետական նշանակության  ճանապարհը: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ գյուղում թեժ ու անմխիթար  իրավիճակ է , որովհետև  արդեն 10 օր  բնակիչները զրկված են ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրից: «Հողերը վառվում են, բերքը լրիվ փչանում է: 510 հեկտար միայն […]

Ալիեւն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում նրանք անդրադարձել են նաեւ ԼԵռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Էրդողանը կրկին շեշտել է, որ «Թուրքիան, ինչպես միշտ, կողմ է, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ միջազգային իրավական նորմերի հիման վրա»: Նախագահները նշել են, […]

Մի քանի մտահոգիչ հանգամանք

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազության հաշվետվությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը շատ է կիրառվում, ինչը մտահոգիչ է: Նա հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին Անդրիաս Ղուկասյանի կալանքի համար ևս, սակայն դա բայց տեղի չունեցավ: «Բայց նա ստորագրել էր, որ երկրից չի […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 10-ին հյուսիսային, 12-13-ը արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:   Երևանում՝ Հուլիսի 10-12-ը, 14-ին պասվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի