16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած […]

Դժվար բան է, բայց այդ դեպքում է Աստված տալիս

«Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պտ. 5:5): Իրական խոնարհությունն այն է, որ երբ քեզ խոնարհեցնում է դիմացինդ, դու ընդունում ես դա: Դժվար բան է: Բայց Աստված խոնարհներին շնորհ է տալիս, օգնում է: Ու խոնարհությամբ զինաթափում եք չարին: Արմեն Հարեյան

«Տեխնիկան վերցրին ու մի հատ էլ ծեծեցին».բռնության ենթարկված լրագրող

lragir.am կայքի լրագրող  Մարութ Վանյանը ոստիկանության բռնարարքի զոհ է դարձել անցած տարի ՝ Սարի թաղում, սակայն մինչև այսօր նա իր սեփական միջոցներով շարունակում է բուժում ստանալ: Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Իմ դեպքում ամբողջ մեկ տարվա ընթացքում առաջընթաց չի եղել: Իմ ուսապարկը վերցրել էին ու մեջը երկու տեսախցիկներս, իմ […]

Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը: «Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը: Թուրքական «Demokrathaber»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել […]

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացի է հանկարծամահ եղել

«Զվարթնոց» օդանավակայնում հուլիսի 24-ի գիշերը քաղաքացի է հանկարծամահ  եղել:  «Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին Դոհա-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,-փոխանցում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:  Նա եղել է ՀՀՀ եւ ԱՄՆ քաղաքացի:

«200 հազար տուգանքով կարող են լրագրող ծեծել…»

«Անցած տարի հուլիսի 17-30-ը ներառյալ տուժվել են 27 լրագրողներ, ՀՔԾ-ի տվյալներով ՝21-ը պաշտոնապես տուժող են ճանաչվել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Մելիքյանը նկատեց, որ 8 լրագրողի գործով ներկայացվել է մեղադրանք,որից  7-ի գործը գնացել է դատարան: «Դատարանում էլ ծիծաղելի վճիռներ են կայացվել: Պարզվում է 200 […]

6069 արտակարգ դեպք կես տարվա մեջ

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն: Այդ պատահարների արդյունքում զոհվել է 149, տուժել` 4 866 մարդ:   Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արտակարգ պատահարների թիվը աճել է 16,7%-ով՝ 867 դեպքով, ընդ որում՝ 10-ով աճել են զոհերի, և 747-ով տուժածների թվաքանակը, […]

100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց. երեխաների հարաբերակցությունը

«Եթե հինգ տարի առաջ Հայաստանում ծնված երեխաների հարաբերակցությունը 100 աղջկա պարագայում 115 տղա էր, հիմա այս հարաբերակցությունը փոխվել է. 100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահագն Ասատրյանը: Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ աղջիկների եւ տղաների թվի հարաբերակցությունում շեղումները կրճատվել […]

Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա: Պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչև 5000 հեկտարի: Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան: Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի […]

Իրավունքը գերակա է օրենքից. Գևորգ Սաֆարյանի նամակը

Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը վերջերս ակտուալ դարձած պաշտպանական հարցերի կապակցությամբ. Օրենք թե իրավունք Վերջին օրերին հանրության տարբեր շերտերում ակտիվորեն քննարկվում է երկու հարց՝ արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ և արդյոք պաշտպանը իրավունք ունի լքել դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով: Որոշ սովետական «իրավագետներ» այս հարցերին պատասխանելով սկսեցին հղումներ կատարել քրեադատավարական օրենսգրքին: Այս երևույթը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի