08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր […]

«Հայփոստ»-ը, «Հայֆիլմ» կինոստուդիան, Հրազդան ստադիոնը կմասնավորեցվեն

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և […]

Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա […]

Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա կատարելիք այցից առաջ: Նա անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերին: Վերջին շրջանում Թուրքիայի մի շարք քաղաքացիների քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով հերթական […]

Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են նախատեսվում, որոնք այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միասնական էլեկտրոնային հարթակի գաղափար կա, որը քաղաքացիներին ու կազմակերպություններին թույլ կտա հարցումներ հղել ու անհրաժեշտ տեղեկությունները ստանալ. «Հիմնական խնդիրը հետևյալն է. ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը, ինչպես […]

Քրիստոսի համբարձվելը մեզ սովորեցնում է

Ղուկաս ավետարանիչը գրում է, որ Տեր Հիսուսի երկինք համաբարձվելն այսպես եղավ: «Մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում» (Ղկ 24:52): Ինչքան խորիմաստ է չէ՞: Նա չի օրհնում, հրաժեշտ տալիս ու նոր համբարձվում, այլ նա վերանում էր երկինք «ՄԻՆՉ ՕՐՀՆՈՒՄ ԷՐ» աշակերտներին: Կարծես ցույց է տալիս, թե նա չի վերջացնում իր […]

Այդ շքեղ ռեստորաններում միջոցառում անելը լավ չէ. Լևոն Մկրտչյան

«Համալսարաններ կարող են կոչվել այն ուսումնական հաստատությունները, որոնք կունենան առնվազն 4 ոլորտում գործունեության ծրագիր, մնացածները կկոչվեն ինստիտուտներ»,-կրթության ոլորտում սպասվելիք փոփոխությունները ներկայացնելով` ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:  «Երբ որ մենք խոշորացնենք և հստակեցնենք, ապա ամբողջ Հայաստանը կդիտարկենք որպես մեկ միասնական կրթական հաստատություն: Հայաստանում ունենք ընդամենը 90 հազար ուսանող: Դա միջին եվրոպական համալսարանի ուսանողների […]

Վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։ Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված […]

Խարդախության ռիսկերը հաշվի են առնվել

ՀՀ Կառավարության հերթական նիստին աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու վերաբերյալ նախագիծը: Ըստ Դ. Հարությունյանի` այս հարցն ունի հանրային նշանակություն: Ինչպես նա ասաց, ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։ Նա ասաց, […]

Վոլոդյա Ավետիսյանը՝ Վիգեն Սարգսյանից /տեսանյութ/

 «Ես չեմ հավատում, որ ամեն բան իդեալական է լինելու: Մեր իշխանությունների մոտեցումը հիմա միայն փող աշխատելն է, բայց ժամանակը ցույց կտա` Վիգեն Սարգսյանին կվտահեմ, թե ոչ»,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին՝ թե իր կալանավորման ժամանակ Պաշտպանության նախարար է փոխվել և հնարավոր է նրա հետ նոր բանակցությունների հիմք դնել, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված