19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սխտոր օգտագործելու 12 պատճառ

Սխտորն ամենաառողջարար բույսերից մեկն է: Այն օգտագործում են ուտեստները համեմելու համար, սակայն խոհանոցում օգտագործելուց զատ, այն նաև չափազանց առողջարար հատկություններ ունի:

  1. Հաստ աղու և ստամոքսի քաղցկեղի կանխարգելման համար
    Սխտորը կնվազեցնի հաստ աղու և ստամոքսի քաղցկեղ ձեռք բերելը: Այնուամենայնիվ պետք է զգուշացնել, որ սխտորի փոխարինող միջոցներն այս առավելությունը չունեն, այնպես որ, միայն թարմ, իսկական սխտոր է պետք օգգտագործել:
    2.Պաշտպանություն մրսածությունից
    Այն բանի շնորհիվ, որ սխտորը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, սխտորը կարող է օգնել ձեզ պաշտպանվել մրսածությունից: Նույնիսկ եթե ի վերջո հիվանդանաք, սննդակարգի մեջ մի փոքր սխտոր ավելացնելով՝ կարող եք ավելի լավ զգալ ու շուտ ապաքինվել:
    3.Կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը
    Շաքարախտով հիվանդ մարդիկ հաճախ են սխտոր օգտագործում՝ արյան մեջ շաքարի քնաակությունը կարգավորելու համար: Սխտորը բնականորեն օգնում է օրգանիզմում ինսուլինի արտադրությանը:
    4.Բուժում է ակնեները
    Այս դեպքում ոչ թե պետք է սխտորն ընդունել, այլ դրա շերտերը դնել մաշկի վրա: Լավագույն արդյունքը ստանալու համար դա արեք երեկոյան, իսկ առավոտյան պարզապես լվացվեք:
    5.Մազերի աճի համար
    Այս դեպքում նույնպես սխտորը արտաքին օգտագործման համար է արդյունավետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորն օգնում է բուժել մազաթափությունը: Անհրաժեշտ է գլխամաշկին սխտոր քսել ու նրբորեն մերսել:
    6.Կանխարգելում է միջատների կծելը
    Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր կանոնավոր սխտոր են օգտագործում սննդակարգում, ավելի քիչ են ենթարկվում միջատների կծոցին, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այն:
    7.Արյան բարձր ճնշումը բուժող հատկություն
    Արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում ճնշումը կարգավորելու համար սխտոր օգտագործել:
    8.Պսորիազը բուժող հատկություն
    Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը պսորիազի հետևանքով այտուցված մաշկի վրա դնելով՝ կնվազեցնեք ախտանշանները: Եթե բավականաչափ հաճախ օգտագործեք, սխտորը կարող է նաև կանխել հիվանդության խիստ զարգացումն ու բռնկման հաճախականությունը:
    9.Մրսածության հետևանքով առաջացած հերպեսի համար
    Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը կնվազեցնի մրսածության հետևանքով մաշկին հայտնված այտուցը: Անհրաժեշտ է պարզապես այն դնել այտուցի վրա:
    10.Ատամնացավի համար
    Սխտորի փոքրիկ շերտը ցավող ատամի վրա դնելով՝ կհանգստացնեք ատամնացավը:
    11.Պայքարում է ալերգիաների դեմ
    Սխտորը հանգստացնում է ալերգիաները, հատկապես, նրանք, որոնք ազդում են շնչուղիների վրա: Սխտորը նվազեցնում է բորբոքումներն ու հանգստացնում գրգռված մասերը:
    12.Կանխում է քաշի ավելացումը
    Սխտորը կօգնի կանգնեցնել քաշի ավելացումը՝ ազդելով ճարպային բջիջների կառուցվածքի վրա:
Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ