19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում մեկնարկել է «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային […]

Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է […]

Ծառասպանություն Շիրակի Պետական Համալսարանի բակում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Երբ 2017 թ-ի ապրիլին Երևանի Դավթաշեն թաղամասում մի ձեռներեց իր “օբեկտի” դիմաց աճող 30 բարդիները “խորը էտել” էր,մեծ սկանդալ բարձրացավ…Այն աստիճանի,որ այդ փաստին անդրադարձավ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը…Այդ նույն օրերին Շիրակի Պետական Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը տարրական “ծառասպանությամբ” էր զբաղված Շիրակի Պետական Համալսարանի […]

Մարդկանց սրտերի ջերմությունը. ահա թե ինչ է գրավում զբոսաշրջիկին Հայաստանում (տեսանյութ)

Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանը և «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանն արձանագրում են, որ նախկինի համեմատ Հայաստանի ճանաչելիությունը բավական բարձրացել է: «Ամեն տեղ էլ ճիշտ գրագետ մոտեցման դեպքում արդյունքն ակնհայտ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայկ Գրիգորյանը: Արթուր Ոսկանյանը նշեց, որ տուրիստների հոսքը ևս ավելացել է, այդ թվում եվրոպական […]

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լիբերալ քաղաքական դպրոց է բացում /ֆոտոշարք/

«Լուսավոր Հայաստան»  կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրում է լիբերալ քաղաքական դպրոց և հայտարարում ունկնդիրների առաջին խմբի ընդունելություն:  Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ: Կուսակցության անդամ, դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանն այսօր քաղաքական դպրոցի բացմանը նվիրված միջոցառման ընթացքում նշեց՝   […]

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս  միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:  «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի […]

«Հովսեփ Օրբելին քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի […]

Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

 Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում: Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում: Ալիևի ելույթի առաջին տողն […]

Ստոպ, ծափ ․թեժ իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին /տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ ժամ ուշացումով մեկնարկել Սասնա ծռեր 14 անդամի գործով դատական նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատեց, որ դահլիճում միայն երկու փաստաբան կա՝ Արմինե Ֆանյանը եւ Հրանտ Գեւորգյանը, իսկ մնացած բոլոր պաշտպանները բացակայում են։  Փաստաբան Հրանտ Գեւորգյանը, դիմելով դատավորին, նկատեց, որ կրկին անգամ փաստաբանների իրավունքները խախտվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի