Նախագահը ներկա է գտնվել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը: «Հայկ և Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա: […]




































