22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին/տեսանյութ/

Այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում արվեստի և հասարակական գործիչները հանդիպեցին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորոմ ստացած զինծառայողների հետ: «Այսօր հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է, որը խորհրդանշում է, որ մենք արժանապատվորեն կարող ենք ապրել և աշխատել մեր հայրենիքում»,-իր խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք չէ և սխալ է քննարկել անկախության գաղափարը»

«Պետք չէ և սխալ է քննարկել անկախության գաղափարը: Անկախության ինչը՞ քննարկես, որ ճիշտ ու սխա՞լ է, որ լավ ու վա՞տ է, որ դժվար ու հե՞շտ է…  Անկախությունը քննարկելի արժեք չէ:  Անհրաժեշտ է միայն ապրել և արարել անկախ պետության քաղաքացու մտածողությամբ ու դառնալ այդ գաղափարի արժանի կրողը, և հաջողություններն, անկասկած, ապահովված կլինեն… Անկախության օրը միմյանց շնորհավորում […]

«Մենք դեռ պետք է ազատագրենք մեր կորցրած տարածքները».Գագիկ Գինոսյան/տեսանյութ/

Անկախության օրը յուրովի նշվեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում:Ապրիլյան պատերազմին մասնակցած հերոս տղաներին շնորհավորելու էին եկել արվեստի գործիչները: Հիվանդանոցում շուտով կբացվի վերականգնողական նոր կենտրոն, որի համար ջանք ու եռանդ չի խնայել մասնագիտությամբ լրագրող Հայկուհի Մինասյանը: Իր խոսքում՝ Հայկուհի Մինասյանը նշեց, որ մի նկար էր նվեր ստացել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանից, որը իր հերթին […]

«Արքայադուստր» Լեյլան պարզվում է նաև անդաստիարակ է /տեսանյութ/

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Երեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները անդրադարձան Ադրբեջանի բռնապետի ընտանիքի կողմից ՄԱԿ-ը “գրոհելուն” և “ավարում” կազմակերպված ֆոտոսեսիային…Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում էին ապշերոնյան բռնապետ Իլհամ բեյը,նրա կինը՝փոխբռնապետ Մեհրիբան խանումը և Ալիևների միակ հույսը՝Լեյլան… Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքն այսօր մի […]

Միայն անկախությունը բավարար չէ (տեսանյութ)

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը վստահ է ՝ յուրաքանչյուր երկրի համար անկախությունը երաշխիք է, որ այն ունենա նաև ինքնիշխանություն։ «Բայց պետք է ասեմ, որ միայն անկախությունը բավարար չէ, որ պետությունը ներդաշնակորեն զարգանա։ Անկախություն ձեռք բերելուց հետո առաջանում են ներքին մարտահրավերներ։ Մեր երկիր մոլորակն այսօր կայծակնային արագությամբ ընթանում է դեպի գլոբալիզացիա։ Այս ճանապարհին որոշ պետություններ զրկվում […]

Ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ. Վ. Գասպարյան (տեսանյութ)

Այսօր Եռաբլուր պանթեոնում ՀՀ ոստիկանապետին իր ասմունքը նվիրեց ՀՀԿ-ի հանրահայտ տատիկը: Ասմունքից հետո լրագրողների հարցերին պատասխանելով ոստիկանապետը հերքեց լուրերը, թե այսօես ասած աչք ունի Պաշտպանության նախարարի պաշտոնին: «Ինչ է նշանակում աչք ունենալ պաշտոնին: Ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ: Ես 60 տարու հետո միգուցե ուզենամ գնալ ՊՆ»,-նշեց նա:

Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք. Պարգև սրբազան (տեսանյութ)

«Նախարարը հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումների ժամանակ, Կազանյան հանդիպումների, նորություն չասաց: Ասաց այն, ինչ միջազգային ասպարեզում ընդունված, առաջարկված տարբերակներից մեկն է եղել ընդամենը»,- այսօր «Եռաբլուր» լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ պատասխանելով  հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, […]

Բոլոր դեպքերին էլ օպերատիվ արձագանք է լինում. Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել»,-վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան հանցագործությունների կրճատման առումով:  Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը […]

Թուրք պատգամավորն առաջարկում է բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ այսօր Թուրքիայում կա մտավորականների մի զանգված, որն ուզում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանան։ «Մենք ժողովրդավարության գաղափարը շատ ենք կարևորում։ Մեծ ուրախությամբ կարող ենք ասել՝ այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք գտնվում ենք ձեր երկրում։ Ես ուզում եմ հիշեցնել՝ […]

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.  «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված