19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որովհետև «փայտը» փայտ չի, «կպչանը» կպչան չի

Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ոչ այնքան հեռավոր վայրերից ուղարկված «Սեպտեմբերյան թեզիսները» նպատակ ունեին քաղաքական որոշ դիակների, զոմբիների, շփոթվածների ռեինկարնացիայի, ռեանիմացիայի, ռեգեներացիայի ենթարկել, սակայն մոխրացած քաղաքական «կրակն» այդպես էլ չբռնկվեց, այլ շարունակեց մլալ, մխմխալ, ծխրտալ, ճենճերվել…Որովհետև «փայտը» փայտ չի, «կպչանը» կպչան չի, կրակ վառողն այն չի… Ժիրոյի թեզիսներին կից ցուցակում նշված գործիչներն այնքան անհամատեղելի ու իրար բացառող […]

Ի՞նչ բերեմ քեզ Դուբայից… Վերջին անձը, ում հանդիպել էր Կարեն Վարդանյանը դաժան սպանությունից առաջ. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը: Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են: Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ: Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի […]

Պտղունքի դպրոցի «էքստրիմ» զուգարանը . Առավոտ

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի աշակերտները դպրոցում սովորում են արտակարգ իրավիճակում։ Գյուղի միակ դպրոցը վաղուց պաշտոնապես հայտարարվել է 4-րդ կարգի վթարային, քանդման ենթակա։ Այս դպրոցի շենքում սովորելը երեխաների կյանքի ու աոողջաթյան համար վտանգավոր է։ Շենքը փլուզման եզրին է. չկան հիգիենիկ տարրական պայմաններ։ Չկա ջուր, զուգարան, ջեռուցում։ Չէ, զուգարան կա, բայց դժվար է զուգարան համարել, այն շենքից […]

Սա կլինի նրա կյանքի վերջին ձմեռը. Հրապարակ

Դեռ մեզանում կան մարդիկ, որոնք թղթի վրա նամակներ են գրում եւ փոստով ուղարկում՝ հուսալով, որ այն ինչ-որ բան կփոխի մեր եւ իրենց կյանքում։ Բացում եմ հերթական «բաց նամակը»՝ ուղղված «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»։ Ուլունքաշար ձեռագիրը շատ բան է ասում հեղինակի մասին,մնացածն Էլ իմանում եմ զուսպ տեքստից. Երեւանի էրեբունի վարչական շրջա­նի Ռոստովյան 32 հասցեի բնակիչ՝ թոշակառու […]

Արտակարգ իրավիճակ Հերացի փողոցում

  Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանի Հերացի փողոցում: Բեռնատար «Ֆուռը» շրջվել է: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը՝ նկատելով, որ Նոր Նորքը Կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտան փակ է: Տեղում աշխատում են իրավապահները: Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բեռնատարի վարորդը տեղում մահացել է: 

Ռուսաստանը և ԵՄ-ն չեն ողջունում իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)  նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  լրագրողների հետ զրույցում խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ նա  դրա վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ռուսաստանը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը»: Պեսկովը տեղեկացրել է, որ երեկ Պուտինը, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

Ինչ է պետք Երկնքի արքայություն մտնելու համար

Երկնքի Արքայություն մտնելու համար մարդը պետք է կենդանի հարաբերություն ունենա Տիրոջ հետ, որը արտահայտվում է սիրով ու վստահությամբ: Այստեղ մեծության խնդիր չկա, քանի որ Աստծո արքայության մեջ մարդիկ պարզապես ապրում են, ոչ թե գոյատևում: Այս կյանքում է, որ գոյության պայքար ենք մղում՝ իրար ոչնչացնելով սեփական զորությունն ու մեծությունը փաստելով: Տեր Եսայի քահանա Արթենյան

«Մամ, տեսա՞ր, ամենաուժեղ զորամասը մերն է»

«Մամ, տեսա՞ր, ամենաուժեղ զորամասը մերն է». Շարքային Սպարտակ Քալաշյան: 2016թ-ի ապրիլի 2-ից ակտիվորեն մասնակցել է առաջնագծում ծավալվող մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 21-ին: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: Ճանաչենք մերօրյա հերոսներին:  Արմինե Կառախանյան (Նռան Հատ) գրառումը:

Օրվա կերպարը․ Նատալյա Վոդյանովան՝ շքեղ զգեստով, Christian Dior-ի ցուցադրությանը /ֆոտո/

Ժամեր առաջ Փարիզում՝ Ռոդենի թանգարանում, անց է կացվել Christian Dior-ի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ռուս հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովան, ով ցնցող տպավորություն է գործել ներկաների վրա իր շքեղ զգեստով։  Նա կրել է Dior Resort 2018 հավաքածուից զգեստ ու չնայած հինգ երեխա է լույս աշխարհ բերել, անթերի տեք է ունեցել։          

Մայրաքաղաքում ծնվել է 962 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-21-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 962 երեխա՝ 520 տղա, 442 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 65943 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի