24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Վրաստան

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ […]

Պատրաստվեք.օդերևույթաբանները զգուշացնում են

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, […]

Աղմուկ Գյումրիում. նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս

Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.  «Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների: Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, […]

Ռուսաստանին ցույց են տալու, որ վիժեցնում են (տեսանյութ)

«Այն, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար անհրաժեշտություն է, ես երբեք չեմ քննարկում, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալն ուղղակի հանպատրաստից գործողություն չպիտի լինի, ու դրա համար պետք  են տևական գործընթացներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մսսին: Ըստ նրա՝ հարկավոր է պլան մշակել,  համախոհների հետ քննարկել գալ համաձայնության, օրինագիծը […]

Հայտնի են Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի առաջին արդյունքները

Թուրք – քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Քրդստանի ժամանակով ժամը 23:50-ի դրությամբ հաշվարկվել է ընդհանուր քվեների 6 %-ը: Գրանցվել է ԱՅՈ 93.29% ՈՉ,ԱՆՎԱՎԵՐ 6.71 %: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցել են քվերակողների 72.16 տոկոսը, կամ 3 985 120 քվեարկող: Արտերկրից քվեարկությանը մասնակցել են 98 945 քվեաարկող»:

Դոն Պիպոյի որդին զավեշտալի իրավիճակում է հայտնվել Օռնելլա Մուտիին թարգմանելիս. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամւսնակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլւս Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝ թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։ Դահլիճից բւսցւսկանչել են՝ հայերեն, հայերեն։ Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը […]

Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մակավարժները դասադուլ են հայտարարել

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժները հացադուլ են սկսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին նրանք հայտարարություն են տարածել. Նամակում մասնավորապես ասվում է. «2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ: Մեր պահանջներն են ՝ 1. դպրոցի հիմնանորոգում 2. տարրական դպրոցը […]

Թարմացնում են. 168 Ժամ

Հւսյաստանի ոստիկանությունը 42 մլն դրամ կծախսի ավտոմեքենաների վերանորոգման համար։ Կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեդեկանում ենք, որ ծառայությունները Ոստիկանությանը մատուցելու Է «Տոյոտա Երևւսն» ՍՊԸ-ն։ 42 մլն-ի դիմաց ընկերությունը սպասարկելու և վերանորոգելու է հենց իրենից 2007-2016 թթ. ձեռք բերված 225 միավոր «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմոբիլներ, այդ թվում՝ 211 հատ «Տոյոտա Կորոլլւս», 4 հատ «Տոյոտա Պրադո», […]

«Մեկ ա կրվելու ենք, մեկ ա Հայրապետյանը չի հեռանա». Ժամանակ

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում: Մեր ազգային թիմը կհյուրընկալի Լեհաստանին, իսկ հոկտեմբերի 8-ին Աստանայում շրջափուլի վերջին խաղը կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում միջինը 5 պաշտոնական հանդիպում է անցկացնում Երևանում: Ժամանակին ազգային թիմի յուրաքանչյուր հանդիպման անհամբերությամբ էինք սպասում: […]

Էրդողանը սպառնացել է ներխուժել անկախության հանրաքվե անցկացնող Քուրդիստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու հյուսիսիրաքյան Քուրդիստանում անցկացվող անկախության հանրաքվեի արդյունքները՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Քուրդիստանի հասցեին: Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի՝ Էրդողանը տնտեսական պատժամիջոցներից ու շրջափակումից բացի սպառնացել է նաև ռազմական գործողություններ նախաձեռնել իրաքյան Քուրդիստանի դեմ: «Իրաքի սահմանադրական դատարանը անհրաժեշտ որոշումը կայացրել է (մերժելէ Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը-խմբ.):Մենք էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի