03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած  անկախության հանրաքվեն պետք է չեղարկվի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադին իրաքցի պատգամավորների հետ զրույցում: Իբադին նաև իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներից պահանջել է, դուրս գալ վիճելի տարածք հանդիսացող Քիրքուք քաղաքից: Թուրքական «Yenisafak» լրատվական կայքն էլ տեղեկություններ է տրամադրել  Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի […]

Քրեական գործ` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել ինքնությունը […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի  28-ին ժամը  10:00-18:00  կդադարեցվի Սպիտակ  քաղաքի` Երևանյան խճուղու,  Ս. Ավետիսյան,  Շահումյան,  Թորոսյան, Ալեք Մանուկյան, Խնկոյան, Աճեմյան, Առափնյա, Սայաթ-Նովա փողոցների,  Այգեստան 2-րդ թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ահազանգ․ դպրոցի տարածքում նռնակ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի տարածքում՝ ավազի մեջ, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  ՀՀ ՊՆ N զորամասից ժամանած սակրավորները ավազի կույտից դուրս են բերել «Ֆ-1» տեսակի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային […]

Այս հարցին պետք է ավելի զգուշավոր մոտենալ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Մենք 800 հեկտար կորցրել ենք, և պարոն Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել, իսկ այն, որ ադրբեջանցիք հայտարարում են, որ մենք գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, դա ևս Ռուսաստանի հետ համաձայնությամբ է եղե՞լ, թե՞ ոչ»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության օատգամավոր Արարատ Զուրաբյանը, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում էր […]

Անկախ Քուրդիստանը՝ Հայաստանի համար․ ռի՞սկ, թե՞ հնարավորություն

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարծես թե անկախ Քուրդիստանի ստեղծման հեռանկարն անխուսափելի ու անկասելի է։ Համենայն դեպս, հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են, և այս գործընթացը չեղարկելու համար կա՛մ խոշորագույն ռազմական ինտերվենցիա է պետք, կա՛մ էլ այլ աննախադեպ քաղաքական միջոց։ Սակայն անգամ նման զարգացումների պարագայում՝ կարծում եմ՝, որ Քուրդիստան պետություն ունենալու հավանականությունը անչափ մեծ […]

«Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգեն, կասեն՝ դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերը հասկանաք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք»-ի կողմից առաջ քաշված ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկման ժամանակ նախ հիշեցրեց, որ մենք, իհարկե, կարող ենք պայքարել Ադրբեջանի դեմ, սակայն Թուրքիան ավելի ուժեղ է այս առումով: «Որևէ մեկ ուժ աշխարհում չկարոցավ Թուրքիային ստիպել բացել հայ-թուրքական սահմանը: Չե՞ք գտնում, որ անվտանգության տեսակետից Թուրքիային դիմակայելու […]

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն: «Նմանատիպ միջոցառումներն […]

«Խի սենց մատով, որ…».փաստաբանը շապիկ նվիրեց դատախազին/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 27-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատավարությունը  ընդհատվեց փաստաբանների ակցիայով: Արդեն մի քանի ամիս ձգվող, փաստաբանների կողից զննության փոխորեն խուզարկություն որակվող իրողության դեմ նրանք այսօր պայքարեցին միանման շապիկներով դատական նիստերի դահլիճ մտնելով: Հիշեցնենք, որ շապիկի հետևում գրված էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի