23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին: Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը, մասնավորապես ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում, կոռուպցիայի դեմ պայքարում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցության «Համագործակցություն լավ կառավարման համար» համատեղ […]

Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում․ թուրքական կողմն ունի 8 կորուստ

Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջան Հյուսիսային Իրաքից ներթափանցած քուրդ զինյալների և տեղի թուրք ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։ Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK)  գրոհայինների հետ  բախումների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր և 2 անվտանգության աշխատակից։  Քուրդ զինյալներն ունեցել են 5 կորուստ։ Աղբյուրը […]

Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ. «Սասնա ծռեր»-ի դատ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի շարք որոշումներ կայացրեց: Դատավորը վերացրեց Արթուր Սողոմոնյանի հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը: Մանվել Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը:  Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով: […]

Հակառակորդը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի և գյուղերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ:  «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը:  

Գերմանիայում բուժվելուց հետո փոքրիկ Մարիամիկը կկարողանա քայլել. մայրը դիմում է մեր օգնությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոքրիկ Մարիամիկն արդեն ութ տարեկան է: Նա ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ և տարիները ցույց են տալիս, որ նրա ծնողների հետևողական լինելու արդյունքում ,այսօր ունենք գրեթե լիովին քայլող աղջիկ, երբ նա նույնիսկ նստել չէր կարողանում: Բազմաչարչար բուժումների, վիրահատությունների արդյունքում Մարիամիկը, ճիշտ է դեռ մայրիկի օգնությամբ, հաճախում է  Երևանի թիվ 57 դպրոց և սովորում է բարձր առաջադիմությամբ:  […]

Ձերբակալվել է ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]

Շրջակա միջավայրին 41.408.900 ՀՀ դրամի վնաս է հասցվել

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական […]

Հայտնաբերվել է օձ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  […]

Էրդողանը Ղարաբաղի հարցը կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցի՝ Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին։ Մասնավորապես ասել է․ «Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի