23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ […]

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի երկում հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է եզրակացնել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել մեր լեզվից: Ադրբեջանցին՝ Ադրբեջանական Հանրապետության բնակիչն է՝ անկախ […]

Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ: Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: […]

Սելինա Դողանը Թուրքիայի կրթության նախարարից պահանջել է լուծել սիրիահայ երեխաների ուսման հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձանժողովում կրթության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ Դողանը կրթության նախարար  Իսմեթ Յըլմազի ուշադրությանն է ներկայացրել սիրիահայ երեխաների ուսումնառության շուրջ ստեղծված իրավիճակը և պահանջել լուծում տալ հարցին։ Նշելով, որ Սիրիայից եկած ոչ բոլոր երեխաներն են արաբ […]

«Ստոմատոլոգիան Հայաստանում ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակում է».մանրամասնում է բժիշկը/տեսանյութ/

«Ստոմատոլոգիան Հայաստանում ծայրահեղությունից` ծայրահեղություն վիճակում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-ստմոտոլոգ Հարթուն Քարամ Մարտիկը: Ստմոտոլոգի խոսքով` Հայաստանում կան շատ լուրջ մասնագետներ և կան նաև շատ ցածրորակ մասնագետներ: Հարթուն Քարամ Մարտիկը բացահայտում է ստոմատոլոգիայի գաղտնիքները: Մանրամասները` տեսանյութում:  

Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գնել ցանկացողներ չկան

Բա ո՞ւր եք… «Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գնել ցանկացողներ չկան, աճուրդը կրկին չկայացավ»… Հարգելի լեւոնականներ, բա ո՞ւր եք, մի հատ դրամահավաք կազմակերպեք։ Ֆեյսբուքում նրան պաշտպանելն, իհարկե, շատ ավելի հեշտ է… Փող ունենայի, կառնեի ու իրեն կնվիրեի որպես հիշատակ… Բայց փող չունեմ… Արմեն Դուլյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար,  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի   փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։ Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։  Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ  միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք […]

«Բանկոմատ թալանելու համար էին մտե՞լ»/տեսանյութ/

Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ «Սասնա ծռեր»-ի դատավարությունը ծրագրվում է իշխանական օղակներում, իսկ փաստաբանները փորձում են ստեղծված իրավիճակը կոտրել: «Եթե տղաները կամ տղաների փաստաբանները միասնական ձևով ճիշտ կազմակերպեն դատական պրոցեսները, ապա այս դատավարությունները կդառնան` դատավարություն իշխանությունների դեմ »,-նշում է Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանի խոսքով`գործում բացակայում է պատճառահետևանքային կապը, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի