15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում երկու հայ է վիրավորվել

Նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը։ Ինչպես տեղակացնում է «Գանձասար» պարբերականը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, հրթիռակոծության ժամանակ 2 հայեր են վիրավորվել։ Ղութայի որեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա […]

«Մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, ասում ենք՝ պարուրել են» (տեսանյութ)

«Ներկայացվել են բազմաթիվ տարբերակներ, առաջարկներ, և դրանց մեջից ամենաընդունելին մեզ համար էլ եղել է այս տարբերակը, որը ներկայացվել է հանրությանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի մասին: Նշենք, որ համացանցում […]

Որ դեպքում կառավարության նիստերը դռնբաց կլինեն (տեսանյութ)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե որ դեպքերում կարող է, ըստ Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի, վարչապետը որոշել նիստերը դնռփակ չանել: Մանրամասները՝ տեսանյութում:

Հովիկ Աբրահամյանին էլ է առաջարկվել (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում միայն նախարարներին իրական հնարավորություն կընձեռնվի բանավիճելու: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում», – նշեց […]

Թուրքիայում Աֆրինի գործողության վերաբերյալ սոցցանցերում հրապարակում արած հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Այսօր լրանում է 17-րդ օրը, ինչ Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:    Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այս ընթացքում, սոցցանցերում գործողության վերաբերյալ իրենց հրապարակումներում «ահաբեկչության քարոզչություն» անելու մեջ մեղադրվողների ձերբակալությունների վերաբերյալ:   Այդ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ ահաբեկչության պրոպագանդայի մեջ մեղադրվել և բերման է ենթարկվել սոցցանցերում […]

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանի տան հարցը չի քննարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա դատական դատավոր Արթուր Օհանյանն անդրադարձավ նախորդ նիստում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումին, որով վերջինս խնդրում էր քննարկել ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպիսի կարողանան այն օտարել:  Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն ընդգծեց, որ դատարան դիմած ՍՊԸ-ն դատավարության […]

Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց. Սարոյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը զարմացած է հասարակական վայրերում ծխելու համար սահմանվելիք տուգանքների չափերից։   «Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց։ Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Գիտե՞ք էս ինչի ա նման՝ ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի […]

Հայաստանը՝ տնտեսապես չափավոր ազատ երկիր

Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը. «Հայաստանն […]

«Սասնա ծռեր»-ի անդամներից երեքը վատացան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Մինչ մեղադրող դատախազը ընթերցում է ապացույցների արձանագրությունները «Սասնա ծռեր»-ի անդամները զրուցում են իրար հետ: Հովհաննես Հարությունյանը քնած է, իսկ Արամ Մանուկյանը  պարբերաբար փոխում է տեղը և շփվում ընկերների հետ: Մեղադրող դատախազը արագ ընթերցում է […]

Երբ եւ ում հետ է խոսում Աստված

Ես խոսում եմ լսող ականջին. մոտենում` սպասող սրտին: Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց այդ ժամանակ է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը` գիտակցելու համար, որ ես քեզ հետ եմ: Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջը, երբ Ես երկրի վրա էի. նրանցից ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի