15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռեր 10 անդամ»-ի գործով դատը չկայացավ․ փաստաբանները բոյկոտում են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է շարունակվեր Սասնա ծռեր 10 անդամի գործով դատավարությունը։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատը սկսվելուց 10 րոպե անց հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ ոչ մի փաստաբան չի մասնակցում նիստին։  Նշենք, որ ամբաստանյալները դատական նիստերի դահլիճում էին։ Նշենք նաեւ, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում եւ երեկ […]

«Ցանկացած միջին տեղեկացված հայ մատնացույց կանի կոռումպացվածներին»

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ Եվրամիությունը միշտ շեշտել է, որ ՀՀ-ից սպասում է էֆեկտիվ և կոնկրետ քայլեր. «Այսօր իմիտացիայի  համար ոչ ոք չի պատրաստվում վճարել: ԵՄ անդամ երկրների հարկատուները շատ դժվարությամբ կհամոզվեն վճարել մի բանի համար, որն իրականում արդյունավետություն չունի»,- Henaran.am-ի հետ  զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց՝ ֆինանսավորումը որոշ մարդկանց համար շատ-շատ […]

Տոտալ վերահսկողություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են: «Որովհետև այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին և այդ միջամատությունը նախատեսված չէ Սահմանդրությամբ, ավելին այն հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը,-ասաց […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ վեց մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 07-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:30-16:30 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 4, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին եւ 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքը, Գ.Հովսեփյան 10 փողոցը, Ս.Խանզադյան փողոցը, հարակից […]

Աղմուկ կլինի. բանկին քցել են. Ժողովուրդ

«Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կա­հույքի աշխարհ» ԱՊ ընկերության տնօ­րեն, վարկային միջոցներ ստանալու հա­մար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գու­մարից մարվել 1340 հազար 291 ԱՄՆ դո­լար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել […]

Փաստաբանների պալատը պարզաբանում է

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու էր Արա Զոհրաբյանի մեքենան ՀՀԿ գրասենյակի մոտ կայանված: Տեքստում ասված է՝ 1. Բողոքի ակցիայի վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարությունն ընդունվել է 2018 թ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այն հրապարակվել է փաստաբանների պալատի կայքում ժամը 12:39: 2. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանդիպումը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

իջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ծառուկյանը մտնում է ֆուտբոլ. Հայկական Ժամանակ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, թեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի հաստատում խոսակցությունները: Այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարին հարց ուղղվեց՝ արդյոք ճիշտ է, որ Ծառուկյանը ֆուտբոլային 2 թիմ […]

Քրիստոնյա Նժդեհ

Մինչև այսօր մեր հասարակության մեջ Նժդեհի ուսմունքի, հատկապես ցեղակրոնության վերաբերյալ գոյություն ունեն թյուր պատկերացումներ: Դրանց անհեթեթությունը ցույց տալու համար ցանկացանք գրել այս համեստ ակնարկը: Քանի որ Նժդեհը տասնամյակներ շարունակ հայրենիքում փակի տակ եղած հեղինակ է եղել, նրա աշխատություններն ու մտքերը նենգափոխել, սխալ են ներկայացրել նաև մերօրյա Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերում է ցեղակրոնությունը քրիստոնեությանը հակադրելու անհեթեթությանը, […]

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն: Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի