16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կուզմինայի եռակի ոսկին, անհավանական Հանյուն ու Ստոխի թռիչքը․ օլիմպիական օրվա հերոսներն ու մեդալները /ֆոտո/

Փհենչհանում ավարտվեց օլիմպիական մրցումների 8-րդ օրը՝ լի վառ ու գեղեցիկ դրվագներով, հաղթանակներով ու հիասթափություններով։ Այսօրվա ընթացքում խաղարկվեց մեդալների 9 հավաքածու։ Առաջինը գեղասահքի տղամարդկանց մրցումն էր, որտեղ ճապոնացիները անկրկնելի էին։ Ոսկե մեդալը իր անհավանական ծրագրող նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յուձուրու Հանյուն։ Արծաթե մեդալը նույնպես Ճապոնիայինն էր՝ մենասահորդ Շոմա Ունոյի շնորհիվ։ Երրորդ տեղում Իսպանիայի ներկայացուցիչ Խավյեր Ֆերնանդեսն էր։ Այնուհետեւ մրցապայքարի […]

Հայտնի հետախույզը իր գործնեությունը սկսեց 16 տարեկանից

Այսօր` փետրվարի 17-ին Հայրենական մեծ պատերազմի ականվոր հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում։ 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Հերոսի  հայրը կապված է եղել ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձել է հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության […]

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարարին

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին: Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում […]

Պայքար՝ ողջ կյանքում․ օլիմպիական չեմպիոնուհու անցած բարդ ու անհավանական ուղին /ֆոտո, տեսանյութ/

Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգի մրցումում վստահ ու գեղեցիկ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող զույգը՝ Ալյոնա Սավչենկոն եւ Բրունո Մասսոն։ Սակայն սա սոսկ հաղթանակ չէր, պարզապես ոսկե մեդալ չէր։ Այս մեդալի հակառակ կողմում բարդ ու հետաքրքիր կյանքի պատմություն է, որը կարող էր հոլիվուդյան լավագույն ֆիլմերի սցենար դառնալ։ Դա Ալյոնա Սավչենկոյի պատմությունն է, ում […]

««Ելք» խմբակցությունում տարաձայնություններ չկան» /տեսանյութ/

Այսօր   «Լուսավոր Հայաստան»  կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում  Էդմոն Մարությանը վստահեցրեց՝ «Ելք»  խմբակցությունում տարաձայնություններ չկան, իսկ եթե լինեն բանավեճեր, ապա դրանք երբեք չեն  կարող ավարտվել հօգուտ իշխանությունների։ Մանրամասները՝ տեսանյությում։

«Ադրբեջանի բանակի ղեկավարությունը այդպես էլ օգնության չհասավ իր զինվորներին»

1992 թվականի փետրվարի 17-ին Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Արջաձոր/Ղարադաղլու բնակավայրը: Մարտերին մասնակցել էին «Արաբո» ջոկատը, մարտիկներ Արամոն և Մոնթեն: Թշնամու զորքից բնակավայրի համար մղվող կռվում մահացավ 91 հոգի, որոնցից միայն 54-ը հենց ազատագրման օրը: Ադրբեջանի բանակի ղեկավարությունը այդպես էլ օգնության չհասավ իր զինվորներին, ովքեր այլևս ուժ չունեին դիմադրելու հայկական զորքի հարձակմանը: […]

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է արել

Գյումրիում, փետրվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի հասցեներից մեկից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր […]

Պահանջում են ազատ արձակել «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն

Համացանցում  բացվել է էջ.«Ազատություն Արսեն Արծրունուն» անվամբ: Էջի համակիրները պահանջում են անհապաղ ազատ արձակել «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված, նախագահի համաներմամբ ցմահ դատապարտյալ ,24 տարի անազատության մեջ գտնվող  56-ամյա Արսեն Արծրունուն: «Արսեն Արծրունին կարող էր ազատության մեջ լինել դեռեւս 2013թ., իսկ այսօր արդեն նա ազատազրկման պայմաններում պայքարում է կյանքի համար: Ազատազրկման ամբողջ ընթացքում նա դրսեւորել է օրինակելի, ուսուցանող վարքագիծ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի