31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։ Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում: Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ:

Ինչպիսի անակնկալ էր պատրաստել Քիմ Քարդաշյանը ամուսնու ծննդյան օրվա համար /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, թե ինչպիսի անակնկալ էր պատրաստել ամուսնու՝ Քանյե Ուեսթի համար նրա ծննդյան օրվա առթիվ։ «Ես զարմացրի Քանյեին նրա ծննդյան օրը Ճապոնիա ուղեւորությամբ։ Նա չպետք է գլխի ընկներ, թե ուր ենք մեկնում։ Երբ իմացավ, անչափ երջանիկ էր»։

Շուկայում կեղծ կարագներ են հայտնվել /տեսանյութ/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիակական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է: Երեկ և այսօր՝ փետրվարի 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ […]

«ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Թուրքիայի, Իրանի եւ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական […]

Գողություն կայանված ավտոմեքենայից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները փակ չլինելու հանգամանքից, սրահից հափշտակել է […]

Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա  հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։   Այն պաշտոնապես ներկայացնելով` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության  արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։ «Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված