01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ դիտարկում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մարտի 7-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Դիտարկումն անցել […]

Արա Բաբլոյանը ցավակցել է

«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լիոնի քաղաքապետին

Մարտի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով […]

Բակո Սահակյանը ընդունել է Կասպրշիկին եւ քննարկել շփման գծում տիրող վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, մասնավորապես Արևելյան Գութայում: Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հաղորդել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ:

«Վազգեն Սարգսյանն ասաց՝ մեզ մասնագետներ են պետք. վաղը կունենանք տեխնիկա, Աստված չանի՝ մասնագետ չունենանք». գեներալ-մայոր Դանիել Բալայան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ)  25 ուսանողներ մարտի 6-ին՝ այցելեցին Արմենակ Խամփերյանցի անվան  ռազմական ավիացիոն համալսարան: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առիթով ուսանողները ներկայացրին «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» համերգային, թատերական ներկայացումը՝ հիշելով և մեծարելով այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ անցկացված […]

Թուֆենկյան հիմնադրամը դատապարտում է

Հանրության շրջանում արդեն հայտնի է, որ անցյալ շաբաթ, մարդասիրական առաքելությամբ Լիբանան այցի ընթացքում, դաժան ծեծի է ենթարկվել հայտնի հայ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Րաֆֆի Դուդակլյանը: Մենք գրում ենք հայտնելու մեր խիստ մտահոգությունը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի սրտում կատարված այս նենգ հարձակման վերաբերյալ: Առկա են ապացույցներ, որ կատարվածը պատահական բռնարարք չէր: Ընդհակառակը, առկա ապացույցները ցույց […]

Գյումրիում ընտրում են Sanremo մրցույթի հայաստանյան մասնակցին

Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային X մրցույթ–փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային IX մրցույթի Հայաստանյան ընտրական լսումների փուլը: Ելույթ ունեցան Շիրակի, Լոռվա և Տավուշի մարզերի 6- 15 տարեկան  36 մասնակիցներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին երաժիշտներ, դերասաններ ու երգարվեստի ներկայացուցիչներ: Ըստ ժյուրիի անդամ երգչուհի Զարուհի Բաբայանի, Իտալիա կմեկնի այն մասնակիցը, ով կունենա լավագույն ձայնային […]

Գավառում սպանություն է բացահայտվել

Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, […]

Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը ողջունելի է. բժիշկ

«Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը շատ ողջունելի է, որովհետև դա մեկ նպատակ ունի՝ հիվանդին մոտեցնել բժշկին, ինքնաբուժումների կանխում և վերահսկել դեղաբանական շուկայի վիճակը»,-այսօր՝ մարտի-7-ին «Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյանը: Զախարյանը նկատեց, որ կան բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի