02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ ՌԴ առեւտրի կենտրոններից մեկում․ տասնյակ զոհերի մեծ մասը երեխաներ են /տեսանյութ/

Ռուսաստանում մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով, վերջին տվյալներով, կա 37 զոհ։ Մոտ 50 հոգի վիրավոր է, եւս 17 հոգի, որոնց մեջ՝ հիմնականում երեխաներ, համարվում են անհետ կորած։ Զոհերի մեծ մասը եւս երեխաներ են։ Հրդեհը բռնկվել է կինոդահլիճում, որտեղ այդ պահին մուլտֆիլմ էր ընթանում, երեխաները […]

Էս խնդիրը սեպտեմբերից էր, ու Ձեր լռության պատճառով լավագույն ուսանողները դասի չեն նստում. ՇՊՀ-ի ուսանողը՝ ԿԳ նախարարին (տեսանյութ)

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը։  Այն փակ էր․  լրատվամիջոցների ներկայացուցիչների ու բուհի ուսանողների համար, ինչից վրդովվել էին ուսանողները ու նստացույց հայտարարել: Նրանց ներս թողեցին այն ժամանակ, երբ քամին  ավելի ուժգնացավ։    Ուսանողների ու լրատվամիջոցների հետ համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի […]

Քայլի Ջեները դստեր հետ սելֆի է հրապարակել

Քայլի Ջեները հրապարակել է իր դստեր՝ Սթորմիի հետ լուսանկար։ 20-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել դստեր հետ։ «Սթորմի»,- մակագրել է լուսանկարը Քայլին: «Աստված իմ (OMGGGG)», – առաջիններից է արձագանքել Քիմ Քարդաշյանը։

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը պատասխանատուների խոսքով աննախադեպ ցուցանիշ է: Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և Հայաստանի […]

Ավտովթար Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Մարտի 24-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի 282 LP 23 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը և […]

Կարեն Կարապետյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության  արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել […]

Ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք մսից

Վերջին շրջանում ավելացել է բուսակերների թիվը։ Շատ են նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր կենդանական ծագումով սնունդ ընդունում են, սակայն հրաժարվում են մսից։ Սակայն նախքան հրաժարվելը՝ պետք է իմանալ, որ դա օրգանիզմի վրա որոշակի ազդեցություն է ունենում՝ թե ինքնազգացողության, թե արտաքինի եւ թե տրամադրության։  Ահա, թե ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ կտրուկ հրաժարվում եք միս ուտելուց։ […]

Սկանդալային նամակ թողած դատապարտյալը մահից առաջ խոշտանգվել է. փաստաբանը հայտնում է/տեսանյութ/

2017 թվականի ապրիլի 5-ին մահացավ սկանդալային հայտարարություններով հայտնի ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը: Չնայած Գևորգյանը բազմաթիվ հիվանդություններ ուներ նրա մահը առեղծվածային էր և բազմաթիվ հարցերի առիթ դարձավ: «Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Հրաչյա Գևորգյանը մահանալուց առաջ խոշտանգվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Հրաչյա Գևորգյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պապիկյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի