19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով. «Սա արշավ է ընդդեմ ստի […]

Ֆրանսիայում կրակել են ադրբեջանցի լրագրողի ու նրա կնոջ վրա․ կինը մահացել է

Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը զինված հարձակման է ենթարկվել: Կրակել են նրա կնոջ ու իր վրա։ Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Թուլուզ քաղաքում: Հարձակման հետևանքով մահացել է Նամազովի կինը, իսկ լրագրողի վիճակը գնահատվում է ծանր: Նամազովը, որն իր հայրենիքից փախել էր 2010 թվականին, Ադրբեջանում ազատազրկման է դատապարտված եղել երկրի Զինված ուժերում զինվորների […]

Երկու տարի անց. դե ֆակտո սահմաններ եւ միջազգային ամրագրման նախադրյալներ

Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն ըստ էության զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը: Նման հարձակողապաշտություն դրսեւորելով եւ իր առջեւ դրած ռազմական առաջադրանքը չկարողանալով իրականացնելով,  Բաքուն այս ձեւով նվազ արձանագրեց նաեւ դիվանագիտական հարթության վրա: Բանակցությունների թեման թե ՛ Վիեննայում, թե ՛ Սանկտ Պետերբուրգում եւ թե […]

«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան – Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին, ապա առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով […]

Պատմական այցի «կլոր» ծախսերը. ՀԺ

«Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը: […]

Արագածոտնում եւ Շիրակում 20-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի AI 323 AA պետհամարանիշի (վարորդ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արկադի Ֆռուիդե) բեռնատարը:  Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ […]

Ալիևը սպասում է Պուտինի «դաբրոյին». Ժամանակ

«Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի […]

Սերժ Սարգսյանին դեմ չի գնա. Ժողովուրդ

«ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության […]

Գյուղապետերի ձերբակալությունները շարունակվելու են. Ժողովուրդ

«Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաև Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը […]

Աֆրինի խաղաղ բնակչության զոհերի մասին քրդական կողմի տվյալները

Քրդական մի շարք կառույցներ հանդիսացող «Աֆրին շրջանի առողջապահական» խորհուրդը,  «Ռոժավայի մարդու իրավունքների պաշտպանության» միությունը հերքել են Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում Աֆրինի խաղաղ բնակչությունից զոհեր չեն եղել: Բոզդաղը բառացիորեն ասել էր. «Աֆրինի բնակիչներից գեթ մեկի քթից արյուն չի եկել»։ Ըստ վերոնշյալ քրդական կառույցների տվյալների՝ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի