06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է 20,285 դեպք, 2016թ.՝ 18,764-ն էին. հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով, ինչը պայմանավորված է լատենտայնության աստիճանով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը: Առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով:  Նվազել են սպանության փորձերը, ավազակության, […]

Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչու է վայր դրել մանդատը (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով նոր է դարձել պատգամավոր՝ փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, երեկ հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից և վերադառնալու է Երևանի ավագանի: Այսօր լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, թե ինչով էր պայմանավորված իր այդ որոշումը:

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Ողջունում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունում արդարության ու սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում (հաստատում)։ Վստահ եմ, որ գործելու եք Հայաստանի Հանրապետության շահերից եւ ամեն ինչ անելու եք […]

Մեղքերի թողություն հանրային պախարակման դիմա՞ց

Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն հարուցված: Սիրելիներս, նախկին իշխանությունների օրոք էլ բավական շատ կարդում էինք այդպիսի բացահայտումներ /ուրիշ բան չէ՝ այցելեք Հետքի արխիվ/, բայց կարծես թե դա լոկ ընթերցանության համար էր, ու ոչ մի պատիժ: Իրավական պետություն չենք ունենալու, քանի դեռ չունենք պատժելիության սկզբունքի կիրառումը: Այլապես կստացվի, որ երկրի խոշորագույն […]

Մայիս ամսվա տուգանքները կչեղարկվե՞ն

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am […]

Սպասում են վարչապետ Փաշինյանի քայլերին

«Քաղբանտարկյալները մեկ օր առաջ պետք է ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով շուրջ 2 ամիս նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ «Սասնա ծռերի» խափանման միջոցը պետք է փոխվի և ընթանա արդար և թափանցիկ դատաքննություն: «Հաջորդիվ պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականը: Այդ դատախազի պատճառով շատ մարդ […]

Զինվորի դի է հայտնաբերվել

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

«Դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, թե դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից: Ապա նա հարցրեց, թե երբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը վավերական դարձավ նախորդ տարի, որը ենթադրում է, որ անհամապատասխանության դեպքում, իհարկե, մանրամասն ուսումնասիրություններ կարվեն, […]

Արտահերթ ընտրություններ. լինե՞լ, թե՞ չլինել. Փաստ

Հայաստանում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման ժամկետները դեռ հստակ չեն: «Ազատու­թյուն» ռադիոկայանին տված հարցազ­րույցում ՀՀ առաջին փոխվարչւսպետ Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամկետ­ների մասին դեռ չի խոսի: «Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անց­կացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողով­ները, եթե մենք դրանով ենք գնում ընտ­րությունների, ապա արդյոք դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի