24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի […]

ԵՊՀ տեղը կառուցել նոր ու ժամանակակից առևտրի կենտրոն Իսթամբուլ Պլազա անունով

Հեսա իշխանականները կսկսեն մանրից քարոզել, որ ԵՊՀ շենքը նախատեսված չէ ժամանակակից պայմաններին, անվտանգ չի ու շտապ պետք է դադարեցնել նրա գործունեությունը, որպես կրթական հաստատություն։ Ու տեղափոխել ԵՊՀ-ն ժամանակակից շենքեր, խոսքի Կվառտալ կամ Աշտարակ։ Դե իսկ ԵՊՀ տեղը կառուցել նոր ու ժամանակակից առևտրի կենտրոն Իսթամբուլ Պլազա անունով : Գրում է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Ձմեռը եկավ. Սուրենյան

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղաց առաջին ձյունը: Շիրակի մարզ, գյուղ Բավրա, 17.11.2023»: Նա հրապարակել է լուսանկար:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես կարող են քաղաքացիներն իրեն հարցեր ուղարկել /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիներն իրեն հարցեր ուղարկել։

Թե բա՝ «Պատմական ժամանակների պատմական բյուջե»…

Թե բա՝ «Պատմական ժամանակների պատմական բյուջե»… Ճռճռան արտահայտությունները բաժակաճառերի ժամանակ գրգռում են գինովնալու «խմելու» և ուրախանալու ցանկությունը, իսկ ԱԺ-ում հնչեցված ճռճռան խոսքերը՝ գրգռում են միայն նյարդերը։ Պարզվում է՝ օրվա պատասխանատուները պատրաստվում են ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել, որպեսզի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հարցերը լուծեն։ Հասկացա՞ք, թե որտեղ է, իրականում թաքնված «պատմական» ասվածը… Հիշեցնեմ, որ պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի