27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է սպասվում Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո. արտահերթ ընտրությունների ընթացակարգը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին կհաջորդեն Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, արտահերթ ընտրությունների […]

Սթրեսի և շատ ուտելու միջև կապը

Ամերիկյան գիտնականները պարզել են, թե մարդը սթրեսի ժամանակ ինչու է շատ ուտում: Այս մասին գրում է The Telegraph-ը: Տեխասի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցած չլինելու ժամանակ սննդի դիմելը պայմանավորված է գրելին կոչվող հորմոնով: Վերջինիս առաջացման վրա ազդում են սթրեսի հորմոնները՝ ադրենալինն ու նորադրենալինը. որքան դրանք շատ են, այնքան շատ է արտադրվում և […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարական է ներկայացրել

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից […]

Համաներում կհայտարարվի՞

Դատապարտյալների հարազատները բողոքում են, որ նրանցից շատերն անարդար կերպով են դատապարտվել և հանիրավի են գտնվում անազատության մեջ: Այս մասին լրագրողները հիշեցրին վարչապետ Փաշինյանին և հարցրին՝ կլինի՞ առաջիկայում համաներում: «Կառավարությունը չի կարող նախօրոք ասել, կլինի համաներում թե ոչ»,-ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր կառավարման տաս տարիներին 3 անգամ համաներման մասին հրամանագիր է ստորագրել՝ 2009, 2011 […]

Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց

Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից։ Իր հայտարարությունում ասվում է. Սիրելի՛ համաքաղաքացիներ,  խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել […]

Փաշինյանը՝ ԱԱԾ-ի՝ Սերժ Սարգսյանի տուն «հասնելու» մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «հնարավո՞ր է, որ առաջիկայում ԱԱԾ-ի գործողությունները նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տուն «հասնեն»: Նիկոլ Փաշինյանը դա չբացառեց. «Եթե պետք լինի, հետաքննությունը կհասնի նրան: Եթե պետք լինի, տուն էլ կհասնի: Ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկությունները, օրենքը»: Վարչապետն ընդգծեց. «Կարող […]

«Գազի Կոլյայի» ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Անմիջապես դեպքի վայր […]

Խոշոր բիզնեսմենների որդիները եւս չեն կարող խուսափել բանակից. Դ. Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով բանակից խուսափած պաշտոնյաների որդիների մասին, ասաց, որ չի բացառվում՝ առաջիկայում նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության: «Ես չեմ ուզում կոնկրետ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»,- ասաց նա: Սահմանում իրավիճակին անդրադառնալով՝ նախարար Տոնոյանը նշեց, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջեւանյան, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ: Անդրադառնալով […]

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց մեզ. Ի՞նչ է քննարկել Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի հետ. մանրամասնում է խմբակցության անդամը (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 9-ին Երեւանի ավագանու խմբակցության նիստ է կայացել, որին մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության Ռուզաննա Սիրունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել խմբակցության անդամներին համատեղ աշխատանքի համար: Նա սակայն չէր ցանկանում նշել՝ Տարոն Մարգարյանը հրաժարական տվել է, թե ոչ: Հարցին, թե ինչո՞ւ էր […]

Երկրաշարժ Հայաստանում

Սույն թվականի հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:  Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունըն, ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի