04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նեթանյահուն ներկայիս Հիտլերն է. Էրդողան /Տեսանյութ/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կրկին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, որ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել իր հանցագործությունների պատասխանատվությունից։ Koha-յի փոխանցմամբ՝ Էրդողանը պնդել է. «Մենք կշարունակենք բացահայտել ճշմարտությունը և բացահայտել Իսրայելի գործած սպանությունները: Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն, և նրա հանցակիցները չեն […]

Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, […]

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը

Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը։ Նշենք, որ այս պահին հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով ճանապարհները։ Աղբյուրը՝  aysor.am  

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը

«Փաստը»  գրում է, որ միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։ Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ […]

Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են

Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։  

Սուրբ Հարություն եկեղեցի

Այգեստան (Քոչբեկ) գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավ-արևելյան մասում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի երկրորդ կեսին, երբ այստեղ են տեղափոխվել երեք ընտանիք Խաչենի իշխանությունից և 2 ընտանիք Հադրութից։ 19-րդ դարի վերջերին գյուղում կար 25 տուն, 135 բնակիչ։ 1960-1969 թվականներին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են մոտ 2 կիլոմետր դեպի հարավ-արևելք ավելի հարթավայրային նպաստավոր տարածք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի