16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային պաշտպանի գրասենյակը մտահոգված է

Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝      Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով: Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, […]

Սա ծուղակ է

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիան, ընդդեմ կաթողիկոս Գարեգին Բ-ի, ծուղակ է ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ես պատրաստ եմ ապացուցել դա»,-ասաց: Անդրադառնալով բողոքի ակցիայի հետևանքներին, բանախոսն ասաց, որ սա մի նոր պառակտում է բերելու և պառակտվելու է հատկապես Սփյուռքը:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: […]

Ազգն իմ խիստ ավտորիտար , մարդկանց կամ սրբացնում ա, կամ անպատվում

Վանո Սիրադեղյանը լավ արձակագիր է:Շատ լավ, ու շարժման ամենաքյութ տղերքից էր:Մի քիչ լոթի, մի քիչ սիրուն, մի հարյուր գլուխ իր միջավայրից հեռու մտածող: Երբ նա սիրելի տղուց մի կես տարում դարձավ ատելի տղա, մարդիկ , որ իրարահան .Վանո էին գոռում, սկսեցին ատամների արանքից շպրտել. էն ծիտիկ-ծիտիկ ոտանավորը չի գրածը: Ու դժվար էր տարբերակել , սահմանել, […]

Ի՞նչ կապ ունի հոկտեմբերի 27-ը Գարեգին Բ-ի հետ

 Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը այսօր լրագրողներին ասաց, թե կաթողիկոսի դեմ սկսած բողոքի ակցիան լցրել է իր համբերության բաժակը: Ըստ Դևրիկյանի՝  բողոքի ակցիայի մասնակիցները և նախաձեռնողները գլխիվայր շրջափոխված են ներկայացնում հոկտեմբերի 27-ը.«Շատերը ասում են, որ կաթողիկոսը ընտրվել է հոկտեմբերի 27-ի  արդյունքում, բայց սա պատմական կեղծիք է, քանի որ այդ դեպքը տեղի է ունեցել կաթողիկոսի ընտրվելուց հետո»,-ասաց […]

«Ավրորա»-ի մրցանակակիրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է մեծարգո իրավաբանին՝ Մյանմայում ընդդեմ անարդարության եւ հանուն ռոհինջա ժողովրդի իրավունքների մղած պայքարում դրսեւորած անհատական զոհողությունների համար:  Հունիսի 10, 2018թ., ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել […]

Վտանգավոր է. ոստիկանության ուղերձը

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն հետապնդելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես […]

Սա որոշ հոգևորականների սրբապիղծ գործունեության հետևանքն է

«Ամեն ժամանակաշրջանում էլ եղել են մարդիկ,  ովքեր տրամադրված են եղել եկեղեցու դեմ: Միշտ էլ եղել են ուժեր, որոնք փորձել են տկարացնել եկեղեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Վարդապետի խոսքով՝ այն, որ այսօր աղանդավորական շարժումները ողողել են աշխարհը, վկայությունն է այն բանի, որ աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, և  ամեն ինչ իրականանում է […]

Իշխանության գայթակղությունը շատ վտանգավոր է

Այսօր շատ վերլուծաբաններ մտահոգված են թավշյա հեղափոխությունն իրականացնողների կողմից հռչակված արժեքների հետագա, հնարավոր, այլասերության վտանգներով, ինչը տեղի ունեցավ 90-ականներին։ Մտահոգությունները տեղին են, իշխանության գայթակղությունը շատ վտանգավոր է։․․․Բայց, արդյոք, ինչպես նույն 90-ականներին, պետք է սպասել իշխանության կողմից խոստումների կատարմա՞նը, թե՞, հարկ եղած դեպքում, աջակցել, առաջարկություններ ներկայացնել, նաև ինքնակազմակերպվել, քննադատել, պահանջել, ոչ թե սպասել, հուսալ, խնդրել․․․ և […]

Ինչ ստոր սուտ է

Ժողովուրդ ջան այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող Պատարագի վերջում ներկա գտնվեցի մի շատ վատ երևույթի, Պատարագի ավարտին մի խումբ անձինք (Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ղեկավար Կարեն Պետրոսյանի և իր կողմնակիցների կողմից) հրմշտոց են ստեղծել եկեղեցու բակում, ինչին ի պատասխան եկեղեցու հավատացյալները փորձում էին հակազդել Կարեն Պետրոսյանին և նրա մնացած կողմնակիցներին, և ուզում եմ ուշադրություն […]

Մայիս ամսին 5 «ինքնասպանություն»

Ամենակարևոր բանը, որին ես սպասում եմ անհամբերությամբ քննչական մարմիններում հեղափոխությունն է: Նույնիսկ պատկերացում չունեմ, թե ինչքան ժամանակ է պետք դրա պտուղները տեսնելու համար: Քննչական կոմիտեն բանակում սպանություններն անվրդով որակում է ինքնասպանություններ և որևէ նշանակություն չունի, որ քրեական գործերը կոծկվում են դատարաններում առանց ապացույցների: Իսկ երբ Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի