12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ տնտեսության մեջ «քամի ցանողներին» գիտի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», – ասաց Փաշինյանը։ […]

Վատից հետո եկավ ավելի վատը, ես նոր իշխանություն չեմ տեսնում.Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը: «Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը […]

Ճանապարհներին մերկասառույց է

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առատ ձյուն է տեղում: Վանաձորում հորդառատ անձրեւները կարծես թե դադարել են, բայց տեղումները ձյան տեսքով շարունակվում են նշված հատվածներում: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ու Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինները արդեն իսկ իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վանաձորում ժամը 23-ի դրությամբ բազմաթիվ վարորդներ զբաղված են անվադողերի փոխարինմամբ:Լոռու մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին […]

Էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ. Արմեն Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

Քանի կասկածը կրծում է մեր սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու Հոկտեմբերի 27-ը, լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և ապագայում կամք է դրսևորելու, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք։ Դա ապագայում […]

Դժվար է տեսնել սեփական մեղքը

Աստված այսօր էլ կյանք պարգևեց, որպեսզի մեղավորներս գտնենք իրեն, շնորհակալություն հայտնենք, փառաբանենք և խնդրենք Նրանից ողորմություն: Դժվար է տեսնել սեփական մեղքը. Հաճույք է տեսնելուց հետո` զղջալ. Զորություն է զղջումից հետո լքել մեղքը. Ուրախություն է ունենալ այդ գիտակցությունը: Խաղաղություն է, երբ այն դառնում է կենսակերպ: Հնարավորություն է փոքրիկ քայլերով մոտենալ Աստծուն, Որը սպասում է մեզ. Փրկություն […]

Ողբերգությունը բուն եկեղեցում է

Տխուր է, եթե չասենք՝ օրինաչափ ․․․ /համբերություն ունեցեք կարդալու ․․./ Հեղափոխական իշխանությունը շարունակում է հայոց միջուկի «դատարկումը», ատոմիստական մասնատումը․ -Խոսքն օրերս մերժված՝ վեհափառի եւ հոգեւոր տարածքների անվտանգության պահպանումը օրենքով ամրագրելուն նախագծին է առնչվում ․/կարճ ձեւակերպած/։ -Կառավարությունը մերժեց այն, խնդիրը թողեց վարչապետի իրավասության ներքո․ -Խաղը վտանգավոր է ոչ միայն Նիկոլի տեսանկյունից, հոգեւոր հայրերի, այլ՝ առաջին հերթին […]

Դադարեցրեք այս ոչնչացումների ծրագրերը. բաց նամակ

Մանկական ամսագրերի և թերթերի տպագրությունը, որոնք հրատարակվում էին պետական աջակցությամբ՝ վտանգում եք։ Ըստ Ձեզ՝ արդի մամուլը չունի թարմ ու նոր մատուցումներ, եթե կան ընթերցողներ։ Դուք երեխային զրկում եք բաց պատուհանից, որտեղից երևում են աշխարհի հորիզոնականները, ուր կա շնչելի թթվածին։  Մամուլը հոգեկրթման երաշխավորն է։ Զրկելով այղ աղբյուրներից տեղիք եք տալիս մշակութային արշավող անապատին։ Ի՞նչ է ստացվում, […]

Արյուն են ուզո՞ւմ, որ միջամտեն. Ժամանակ

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում անգամ գյուղապե­տի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում: Գյու­ղի բնակչությունը կիսվել է երկու մասի ու սկսել պայքարել իրար դեմ: Գյուղացիների մեծ մասն էլ հիմա դեմ է գյուղապետի ժամա­նակավոր պաշտոնակատարին՝ Գեւորգ Ավետիսյանին: «Պար­տադիր է արյուն թափվի, նոր պատկան մարմինները միջամ­տե՞ն: Ես ցավ եմ ապրում էս վի­ճակի համար: Մեր խաղաղ, հյուրընկալ գյուղը վերածվել է […]

Կարիք չկա մտահոգվել ՀՀԿ-ի ճակատագրով. Էդուարդ Շարմազանով

ՀՀ-ում 2018թ.-ի դեկտեմբերին տեղի կունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները: Հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է նաև ՀՀԿ-ն, բայց թե ինչ կազմով՝ դեռ պարզ չէ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք ճշտել, արդյո՞ք Հանրապետական կուսակցության համար սկզբունքային է, որ ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, թե այս անգամ նրանք կառաջնորդվեն այլ սկզբունքներով: Henaran.am-ի հարցին ի պատասխան […]

Կտրուկ շրջադարձ Նոր տարուց հետո. Փաստ

Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի