27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետության ինքնասպանության ճանապարհը՝ հող հանձնելու թեման. Իրավունք

Հայ հանրությունը հազիվ էր հասցրել ուրախանալ, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չեղյալ է հայտարարվել եւ միանգամից առավել քան ինտենսիվացավ սւզերիների հետ ըն­կերանալու, բարեկամանալու, նրանց նույնիսկ սիրելու գարշելի քարոզչությունը: Պացիֆիզմի՝ պետության համար մահացու վարակը կրկին սկսեց դուրս զալ բոլոր ծակուծուկերից: 

Բնական է, որ պղծաֆորումը չանցկացնելու մասին հայ­տարարությանը հետեւեց տխրահռչակ Սաքունցի կաղկան­ձը, թե ով է պատասխան տալու ֆորումը չանցկացնելու համար: Դե, սույն, կներեք արտահայտու­թյան համար, իրավապաշտպա­նը, «երկուսը մեկում» տարբե­րակն է, քանզի միաժամանակ պաշտպանում է եւ տարատեսակ պղծությունները, եւ թշնամու հետ ընկերություն անելու գաղափարը: Ոչ ոք չի մոռացել, թե ժամա­նակին ինչպես ոմն Գեորգի Վանյան փորձում էր Վանաձորում՝ Սաքունցի գրասենյակում, իսկ այնուհետ Գյումրիում՝ Լեւոն Բարսեղյանի գրասենյակում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Երկու դեպ­քում էլ, պատկերավոր ասած, նախաձեռնողները քոթակ կերան, բայց ամենեւին ոչ «մուֆթա տե­ղը», ու փառատոն կոչեցյալը ձա­խողվել էր:

Բայց հիմա զազրելի պացի­ֆիզմը նոր թափ է հավաքել: Կրկին ասպարեզում հայտնվել է կապտամազիկ Ասյա Խաչատ­րյանը, եւ շատերի վրա այդ հա­կակրելի կերպարի հայտնությու­նը չարագուշակ տպավորություն թողեց: Ոչ ոք չի մոռացել, թե ինչ­պես հենց կապտամազիկի հայտնությանը հետեւել էին, այսպես կոչված, թավշյա իրադարձու­թյունները: Իսկ այս անգամ դա առավել չարագուշակ է, քանզի հայտնվել են լուսանկարներ նրա եւ ազերի Թեյրան Բայրամովի համատեղ լուսանկարները… Բնականաբար, բոլոր նորմալ քա­ղաքացիները դրանից զայրույթ եւ նողկանք ապրեցին, սակայն միանգամից ծլեցին եւ պաշտպանները: 

ՏՕՏ «հումորային», իսկ իրականում չափա­զանց գռեհիկ հեռուս­տահաղորդման հեղինակ եւ հիմնադիր Հայկ Բարսեղյանը որոշեց կրծքով պաշտ­պանել կապտամազիկի եւ թուրքի «ընկերությունը» ու հանդես եկավ հայտարա­րությամբ, որը դավաճանությունից գրեթե չի տարբերվում: «Ամեն մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ուզում է,- ասում է Հայկ Բարսեղյանը՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի եւ Թեյրան Բայրամովի:- Ես ուզում եմ նոր­մալ հարաբերություններ ունենալ ադրբե­ջանցիների հետ, գնալ Ադրբեջան, շփվել նրանց հետ, եւ ես ուզում եմ, որպեսզի ադրբեջանցիները գան մեզ մոտ: Ես ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդները բարե­կամներ լինեն, ոչ թե թշնամիներ»:

Դե, ինչպես կռահեցիք, սույն կերպա­րանքը ոչ պակաս ապազգային Լեւոն Բարսեղյանի որդին է, եւ հաստատում է, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Եվ իհարկե, հայր եւ որդի Բարսեղյանները միանգամից եղբայրական «սալամի» ար­ժանացան Բաքվից: Մազութային սուլթանատի քարոզչամեքենան պատկառելի տեղ է հատկացրել այդ պատմությանը, ու հայր եւ որդի Բարսեղյանները գովասա­նական խոսքի արժանացան:

Իհարկե, ժողվարչապետ Փաշինյանի երկրպագուները ջանալու են պնդել, թե այդտեղ Նիկոլը ոչ մի մեղք չունի, եւ ընդ­հանրապես չի կարող կողմ լինել այդպիսի երեւույթներին: Բայց եւ կապտամազիկի, եւ Բարսեղյանի պաշտպանությամբ շատ ակտիվ հանդես եկավ փաշինյանական ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանը, ով, ի դեպ, հայտնի է նաեւ շատ ջերմ վերաբերմունքով դեպի ԼԳԲՏ-ները: Այնպես որ, զազրելի պացիֆիզմի ակունքը հենց վոժդի կուսակցությունում է: Եվ, ի դեպ, ու­շագրավ է, որ մեծամասամբ ԼԳԲՏ-ի եւ ազերիների հետ պաչպռոշտիի ջատա­գովները նույն անձինք են: Քաղաքագետ Անժելա Էլիբեկովան իրավացիորեն նկա­տում է. «Ինչ երկխոսութան մասին կարող է հիմա խոսք գնալ, երբ մի կողմն ասում է՝ եկեք ընկերություն անենք, մյուս կողմն ասում է՝ ես քեզ կսպանեմ»:

Քաղաքագե­տը նաեւ մատնանշում է պացիֆիզմի վնասակարությունը. «Կես տարում արդեն հասել ենք նրան, որ քննարկում է գնում հասարակության մա­կարդակում ինչ-որ շերտերի մոտ հող հանձնելու վերաբերյալ, ինչը դեո ամիսներ առաջ անհնար էր թվում առհասարակ նման թեմայի արծարծումը»:

Ի դեպ, հետաքրքրական է, որ պաշտ­պանության նախարար Դավիթ Տոնոյանը շտապեց սահմանազատվել ՔՊ-ի քարոզարշավից. «Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն, կարծում եմ, որ պաշտպանության նախա­րարի՝ որեւիցե մի կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»: Նա նշեց նաեւ, որ քարոզարշավին չի մասնակցի. «Պետք է ապահովեն ԶՈւ դուրս լի­նելը բոլոր քաղաքական գործընթացնե­րից»:

Անշուշտ, բանակը չպետք Է մաս­նակցի քաղաքականությանը, սակայն այդպես շեշտված սահմանազատվելը հուշում Է, որ այս ամբողջից պաշտպա­նության նախարարը, ռսի ասած «կերոսինի հոտ» է առել…

Դե, իսկ իշխանական կուսակցության բացարձակ բոլշեւիզմի վերաբերյալ ար­տահայտվել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Աարգսյանը, ով, ըստ ամենայնի, գլխավորելու է ՀՀԿ ցուցակը. «Մեզ հաճախ են ասում. «Բա լա՛վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունե­ցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաեւ այդ սխալնե­րի պատճառով է, որ ժամկետից շուտ իշ­խանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն սւնցնցում հանձնելու պատասխանը պետք է լի­նի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո’չ: Այլա­պես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից՝ հի­շելով եւ հիշեցնելով մեր օրինակը, համա­րելով, որ իշխանսւփոխությունն ինքնաս­պանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»: Խոշոր հաշվով, հենց ոչ թե ապագայի, այլ Աժ արտահերթ ընտրու­թյուններով ձեւավորված կառավարությու­նը կարող է իշխանափոխությունը ինք­նասպանություն համարել, քան­զի գնալով ավելի ու ավելի ուրվագծվում են տարատե­սակ հողատու սցենարները:   

Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ե’ւ պացիֆիզմը, ե’ւ բանակի ու ազատամարտիկների հետեւողական վարկաբեկումը ծա­ռայում են հենց «Հող խաղաղության դիմաց» ցնդաբանական սցենարներին: ՔՊ-ն, անշուշտ, մեկ մարդու վրա հիմնված կուսակցություն է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ «եթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի՝ կկորեք սաղդ»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ