15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մասնակի բավարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, իսկ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը որոշեց մերժել: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: Որոշումն ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից: Որոշումը […]

Վճռաբեկ դատարանը քիչ անց կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Վճռաբեկ դատարանը խորհրդակցական սենյակում քիչ անց կկայացնի որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված դատախազության միջնորդության վերաբերյալ:    Ավելի վաղ դատախազությունը բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:   Վերաքննիչ դատարանը որոշել էր Քոչարյանին կալանքից ազատ արձակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահն ունի անձեռնմխելիության իրավունք: Սակայն դատախազությունը չէր հաշտվել էդ […]

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է, լուրն Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նշենք վճռաբեկ դատարանը բավարարել է խափանման միջոց գրավը կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանը […]

Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. բողոքարկելու ենք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում տեղեկացրել է, որ ստացել է ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: «Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»: Բողոքարկելու ենք դատախազություն: Նման […]

Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում. Վահրամ Բաղդասարյան

6-րդ գումարման ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Լոռու մարզում, այս մասին ասված է Վ. Բաղդասարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում.  «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել Լոռու մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Գաղտնիք […]

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Խոսելով «Իմ քայլը» ցուցակի հրապարակումից հետո առաջացած դժգոհությունների մասին՝ Հակոբյանն ասաց, որ պարզ էր՝ ցուցակը միանշանակ չէր ընդունվելու: «Պարզ էր, որ կքննադատվեր սոցցացներում, ինչն էլ եղավ, բայց նորից եմ ասում՝ ցուցակը բավականին […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի […]

Մեր ապավենը Աստված է, Նա է զորությունը մեր

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Նախկին ռեժիմում գործող անձինք այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն են

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը պնդում է`  այս ընտրությունները կեղծիքի մթնոլորտում են անցնելու: «Սերժ Սարգսյանի աշխատակիցները և նախկին ռեժիմը այսօրվա ռեժիմի շարունակությունն են, նախկին ռեժիմում գործող, բռնարարքներ իրականացնող անձինք այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի