19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում. Վահրամ Բաղդասարյան

6-րդ գումարման ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Լոռու մարզում, այս մասին ասված է Վ. Բաղդասարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում. 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել Լոռու մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

Գաղտնիք չէ, որ Լոռին հանդիսանում է իմ ծննդավայրը, այդ է պատճառը, որ ողջ գործունեությանս ընթացքում հոգով և սրտով մշտապես կապված եմ եղել մարզիս հետ: 

Այս տարիների ընթացքում միասին երկար ճանապարհ ենք անցել՝ ունենալով բնականաբար և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մասնագիտական և աշխատանքային գործունեությունս տնտեսական և քաղաքական ոլորտներում հագեցած է եղել բազում ձեռքբերումներով, կուտակածս գիտելիքներն ու փորձը մշտապես ներդրել եմ մարզի և առհասարակ Հայաստանի կայացման, զարգացման և առաջընթացի գործում:

Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում, առավելագույն լրջությամբ և ուշադրությամբ մոտենալ կայանալիք ընտրություններին, խուսափել ներկայում տիրող իրավիճակի հետևանքով ձևավորված էմոցիոնալ դաշտի ներքո որոշումների ընդունումից, հանգամանորեն ծանոթանալ և վերլուծել յուրաքանչյուր գործչի, թիմի և թեկնածուի գործունեությունը, ծրագրերն ու խոստումները, հնարավորինս խուսափել ձեր դիրքորոշումների վրա անհատների կամ խմբերի ազդեցությունից, մտածել ձեր անձի, ընտանիքի, քաղաքի, մարզի, երկրի և ազգի ներկայի ու ապագայի մասին և կայացնել լավագույն որոշումը: Ի վերջո պետք է գիտակցենք, որ մեր որոշումներով ու գործողություններով ենք կերտում մեր և մեր երկրի ապագան ու պետք է պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար՝ փոփոխություններն ու բարելավումները սկսելով մեր իսկ անձից:

Հավատալով և վստահելով յուրաքանչյուրիդ ողջամտությանը և ազատ կամքին՝ առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը», – ասված է տարածած հաղորդագրությունում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ