06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանի անկուսակցական թեկնածուն հաղթեց ՔՊ-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Ըստ այդմ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։ Հիշեցնենք, որ Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում […]

Էջմիածինը կունենա կին քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու:

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

ԿԸՀ-ն ամփոփել է Հրազդանում քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները. Ըստ այդմ, հաղթել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը։ Նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։ Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Ինչպես կարելի է կանխել ուղեղի ծերացումը

Քենթուքիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենային դիետան բարելավում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում տարիքային նյարդաախտահարիչ հիվանդությունների զարգացման վտանգը։ Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ նման սննդակարգը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։ Հայտնի է, որ աղիքային միկրոֆլորան կարող է ազդել ուղեղի գործառույթների վրա։ Աղիքային մանրէները կարող են կլանել կամ […]

Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը

Կանայք, որոնց մատնեմատը ցուցամատից երկար է լինում, շատ հաճախ լեսբուհիներ են լինում՝ գրում է Daily Mail-ը։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ մատների երկարության տարբերությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կարող են կապված լինել տեստոստերոնի ներարգանդային ազդեցության հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու սեռական կողմնորոշումը որոշվում է արգանդում և կախված է այն բանից, թե որքան արական հորմոն է […]

Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ  օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովամթերքներում, երկարաձգում են տարեց մարդկանց կյանքի տևողությունը և կանխում վաղժամ մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդում է MedcalXpress-ը: 1992-2015-ին տեղի ունեցած ուսումնասիրությանը 2622 չափահաս մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 74-ն է: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 89 տոկոսի շրջանում տարիքային խրոնիկ հիվանդություններ են […]

ՀՀԿ-ի դեմ «գրոհը» Լենայի ու Արարատի ուսերին է

«Հանրապետական» պատգամավորներին իշխանության կողմը թեքելու ջանքերը շարունակվում են։ Henaran.am-ի տեղեկություններով, «գրոհի» ակտիվ դերակատարների թվում են նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Վերջինիս վրա դրված է «Հանրապետական»  կանանց հետ տարվող «աշխատանք» – ը, որը սակայն դեռ անպտուղ է, ՀՀԿ կանայք անսասան են։  Ի դեպ, 168 ժամն արդեն գրել էր, […]

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա

Ամերիկյան The National Interest պարբերականի թղթակից Վես Մարտինը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, բայց ի տարբերություն արևմտամետ Վրաստանի՝ Հայաստանի հետ հեշտ չի լինելու:  Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի