Ամենքդ իմացեք, ամենքդ, ովքեր մոռացաք Աստծուն
Որովհետև որ՝ ատեցի՛ր բոլոր Իմ խրատները, մերժեցի՛ր դրանք, և ե՛տ վանեցիր այն Խոսքերը, որ բերանի՛ցս ելան: Թե գո՛ղ տեսնեիր՝ քայլո՛ւմ էիր դու նրան միացած և քո բաժինը շնացողների՛ հետ էիր առնում: Եվ բերանիդ մեջ չա՛րն ավելացավ, լեզուդ սկսեց նենգությո՛ւն նյութել: Նստում և եղբո՛րդ ես չարախոսում, և մորդ որդու ոտքերի առաջ լարում որոգա՛յթ գայթակղության: Եվ այս ամենը ի՛նքըդ էիր անում, և Ես լռեցի՛, և անօրենդ մտքումդ ասացիր, թե ահա Ե՛ս էլ նմանվեցի քեզ: Եվ արդ պիտի Ես հանդիմանե՛մ այս արածներդ ողջ, և դրանք հանե՛մ- դնե՛մ քո առջև, և այդ ամենը ամե՛նքդ իմացեք, ամե՛նքդ, ովքեր մոռացա՛ք Աստծուն:
Սաղմոսարան