27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի նեղսրտեք, որ ձեր ամուսինը Աստծուն չի հավատում

Մի նեղսրտեք, որ ձեր ամուսինը Աստծուն չի հավատում: Մի դատեք նրան: Ավելի լավ է աղոթեք ամուսնու համար: Այդպես է Տերը ձեզ տվել, որ ձեր հավատքն Աստծո հանդեպ ամրապնդվի, և դուք իսկապես աղոթեք՝ սովորելով (աղոթել) մերձավորների համար» Իոանն վրդ. Կրեստյանկին

Օրական երեք բաժակ թեյը կարող է իջեցնել արյան ճնշումը

Արևմտյան Ավստրալիայի և Unilever համալսարանի գիտնականները բացահայտել են, որ օրական երեք բաժակ թեյ խմելն իջեցնում է արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումը: Նշենք, որ սիստոլիկ ճնշումը սրտի աշխատանքի ժամանակ զարկերակների պատերի վրա արյան առավելագույն ճնշումն է, իսկ դիաստոլիկ ճնշումը սրտի հանգստի ժամանակ զարկերակների պատերի վրա արյան նվազագույն ճնշումն է: Ինչպես գրում է Daily Mail-ը, հարկավոր է […]

ԶԼՄ ղեկավարներ և լրագրողներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք ԶԼՄ ղեկավարների և լրագրողների բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ նամակի պատճենները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ «Հարգելի պարոն Փաշինյան, Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ […]

«Ժառանգություն»-ը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ […]

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ ԱԺ-ում. «Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին: Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար:  Մեկ  անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր […]

Թող քաղաքացին որոշի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն. Էդմոն Մարուքյան

«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները լինեն իրապես արդար, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններում. «Նախկին արատավոր բարքերն ու երևույթները բոլորով միասնաբար կարողանանք մերժել, իրապես ունենալ այնպիսի իրավիճակ, […]

Մի օր սևերը կսպիտակեն, սպիտակները կսևանան, մերժվածները ցանկալի կդառնան, լֆիկները՝ հեղափոխականներ

Գագիկ Ծառուկյանը առավոտյան օլիգարխ էր՝ երեկոյան դարձավ խոշոր սեփականատեր: Մարդիկ հպարտ քաղաքացիներ էին, դարձան՝ աղքատության նպաստ երազող ծույլեր: Նույն հավանականությամբ էլ մի օր սևերը կսպիտակեն, սպիտակները կսևանան, մերժվածները ցանկալի կդառնան, լֆիկները՝ հեղափոխականներ: Այսպես շարունակվելու դեպքում համապատասխան բուժհաստատության վեցերորդ պալատը մեզ է սպասելու՝ էժան բանանով և թատրոնի անվճար տոմսերով: Նարե Գրիգորյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված