22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փորձագետ. Հայաստանի վարչապետի թիմի գործիչները սխալներ են թույլ տալիս

Նիկոլ Փաշինյանի թիմում մի շարք գործիչներ սխալներ են թույլ տալիս միջազգային ասպարեզում հարաբերությունների հաստատման հարցում: Այս մասին հայտարարեց «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հունվարի 22-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Նրա խոսքերով, դա անփորձության արդյունք է, ուստի շատ կարեւոր է, որ երիտասարդ կադրերը խորհրդակցեն ավելի փորձառու մասնագետների հետ: «Կարճ ժամանակահատվածում խնդիրները լուծելու ցանկությունը չպետք է վնասի դաշնակցային հարաբերություններին, որոնք կառուցելու համար երկար ժամանակ է պահանջվել», – ասաց Նավոյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը հետխորհրդային տարածքում միակ երկիրն է, որը հանդիսանում էԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է եւ միաժամանակ ունի ԵՄ-ի հետ կնքած համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: «Հայաստանի նոր իշխանությունները պետք է ձգտեն շարունակել բազմավեկտոր արտաքին քաղաքական կուրսը», – բացատրեց փորձագետը:

Յուրի Նավոյանը գտնում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կարող են ընթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի, Իրանի հետ սահմանին ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համագործակցության ճանապարհով: «Հուսով ենք, որ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը կլինի այդ նախագծերի իրականացման սկիզբը», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ