22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրանց իրավասության տակ գտնվող հարցին տալ արդարացի լուծում: Այս բաց նամակը որդեկորույս ակադեմիկոս հոր խնդրանքն է իշխանության գլխին կանգնած անձնաց՝ ներում չշնորհել իր որդուն սպանողին: Մարդասպանին […]
Թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 2018 թվականին գնաճը կանխատեսվածից ավելի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատարած շրջացիարդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրինակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, […]
Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ հունվարի 11-ին, տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: […]
Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք։ Հետևաբար, ապրեցեք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը։ Եփեսացիներին 5.8
NEWSPRESS.am-ն արդեն գրել է, որ նոր կառավարությունը որոշել է ազատ արձակել Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նարեկ Մայլյանը մեզ է տրամադրել կադրեր, որտեղ երևում են, թե ինչ դաժանությամբ է Մհեր Ենոքյանն սպանել 19-ամյա Իոսիֆ Աղաջանովին։ Կադրերի հրապարակմանը դեմ չեն եղել նաև սպանվողի ծնողները։ Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել։ Հիշեցնենք, որ Ենոքյանը, […]
Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որն աշխատանքից ազատման դիմում է գրել։ «Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի […]
Խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելությանը մասնակցում էր նաև դեռևս ԱԺ փոխնախագահ հանդիսացող Արփինե Հովհաննիսյանը, ով խոսեց իր հետագա անելիքների մասին և անդրադարձավ նաև նոր խորհրդարանից իր սպասումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր։ Այս մասին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ […]
























