Պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք. Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին
«Կառավարությունը մեր կուսակցության կառավարությունն է, ակնհայտ է, որ մենք կողմ կքվեարկենք, որովհետեւ կասկած չունեմ, որ ես ու իմ գործընկերները նույնպես կիսում են այն մտահոգություններն ու այն տեսլականը, որը կա կառավարության ծրագրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա զարմացած էր ընդդիմադիրների պահանջից, թե նախապես մեզ հետ քննարկեին կառավարության ծրագիրը, նոր տանեին նիստերի դահլիճ: […]





































